ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարիներ առաջ ադրբեջանցուն նոկաուտի ենթարկած զինակոչիկի հայրը արդարություն է պահանջում. ինչո՞ւ է բժիշկը գումարի միայն մի մասը վերադարձրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

SHAMSHYAN.com-ին է դիմել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 18-ամյա Կորյուն Հովհաննիսյանի հայրը` Վարուժան Հովհաննիսյանը, ով բարձրաձայնում է, որ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում իրենից պահանջել են 47 հազար դրամ` իբրև ծառայության գումար:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Հովհաննիսյանը ասում էր. «Առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղայիս պետք է տանեն բանակ:

Ես չեմ հրաժարվում ու պատրաստ եմ տղայիս առողջական խնդիրները լուծելուց հետո նրան տանել զինվորական հավաքակայան: Սակայն իմ խնդրանքն է, որպեսզի երեխան բուժումը ստանա, նոր մեկնի ծառայության: Մեծ տղաս էլ այս պահին ծառայում է բանակում: Երեխայիս արյան անալիզ վերցնելու համար բժշիկ- կենսաքիմիկոսը պահանջեց 47 հազար դրամ: Ես նրան հայտնեցի, որ իմ տղան զինակոչիկ է և նշված բժշկական կենտրոն ենք եկել ուղեգրով:

Բժշկուհի Մանուկյանը պատասխանեց, որ եթե ուղեգիրը բերեք, ձեր գումարը հետ կվերադարձնենք և կտանք արյան անալիզի պատասխանը: Հաջորդ օրը Ապարանի զինկոմիսարիատից նրանց ներկայացրեցի որդուս անունով տրված ուղեգիրը, սակայն վերադարձրեցին միայն 30 հազար դրամը, իսկ մնացած գումարը ոչ միայն չվերադարձրեցին,այլ մի բան էլ` սպառնաց:

Մենք ունենք բազմաթիվ բժշկական տեղեկանքներ, որ տղաս լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն այդ ամենը հաշվի չեն առնում: Իմ տղան` Կորյուն Հովհաննիսյանը Կիոկուշին-Կան-Կարատե-Դո համահայկական ֆեդերացիայի 2013 թ-ի Հայաստանի գավաթակիր է, իսկ տարիներ առաջ էլ Թբիլիսիում մայիսի 9-ին իր սպորտաձևով նոկաուտի է ենթարկել ու տապալել ադրբեջանցի մարզիկին, ինչի համար պարգևատրվել է:

Բազմաթիվ մեդալներ ու գավաթներ է տղաս ստացել ու մենք մտադիր չենք խուսափել ծառայությունից, պարզապես ուզում ենք երեխան բուժումը ստանալուց հետո միայն մեկնի բանակ, իսկ նման բժիշկներն էլ թող իմանան, որ պետք չէ մարդկանց խաբել, իսկ հետո էլ` վախացնել»: Հայրը նշում էր, որ բժշկուհին տեսնելով, որ գումարը պահանջում եմ` «ինատ ընկավ», 2-րդ անգամ տղայիցս արյուն քաշեց:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular