ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրում մի իրավիճակ է, որ երբ իշխանության և ընդդիմության միջև որևէ փակ ֆորմատով հանդիպում է տեղի ունենում, իշխանությունն ինչ-որ բանում մեղադրում է ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Եթե չեմ սխալվում, Տիրան Խաչատրյանն անհասկանալի պատճառներով չի եկել ԱԺ։ Ինձ համար զարմանալի է և առնվազն տարօրինակ նաև այն, որ իր հրամանատարը գալիս է, իսկ ինքը հրաժարվում։ Թող գա, հարցեր տանք, պատասխանի։ Եթե թաքցնելու ոչինչ չունի, կարծում եմ, որ կաշկանդվելու հարց էլ չկա, և դա կարող են փաստել քննիչ հանձնաժողովում ներկա եղած բոլոր անձինք»,– ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։


Նա շեշտեց, որ բոլորը պետք է ներկայանան, պատասխանեն հարցերին և դա բարոյականության ցուցիչ է։ Ավելի ուշ Տիրան Խաչատրյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ  Բարոյականության մասին ինքն ընդհանրապես իրավունք չունի խոսելու:  
Ընդդիմադիրները հայտարարում էին՝ իրենք ամենաշատն են շահագրգռված, որ պատերազմի հանգամանքները բացահայտվի և իրական մեղավորները պատժվեն։

Նույնիսկ տարբեր մեղադրանքներով դիմել են վարույթ իրականացնող մարմիններին՝ պետական դավաճանություն և այլն։ Ինչո՞ւ հիմա չեն գնում քննիչ հանձնաժողովի նիստերին և հարցերին պատասխանելուն։ Սա նույն ընդդիմությունն է, որ պատրաստակամ էր Ապրիլյան պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողովին ասել իր ունեցած ողջ տեղեկատվությունը։ Այդ ժամանակ հանձնաժողով ներկայացավ նույնիսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 


Ի՞նչ արեց իշխանությունը՝ ասաց, որ ամեն ինչում մեղավոր են նախկինները, միտումներ են արձանագրել, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սարսափելի իրավիճակ է եղել, բայց նաև հայտարարեցին, որ դրանք հանրայնացնել, հրապարակել չեն  կարող։  Այդպես էլ քաղաքացիներին տեղյակ չպահեցին, թե ինչ են բացահայտել։ Երբ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվեց կապիտուլացիոն պայմանագիր, ընդդիմությունը մեղադրում էր, որ իրենց հետ չեն քննարկել, հնարավոր է լուծումներ առաջարկեին, պատասխանեցին, որ տեղյակ են եղել փակ հանդիպումների ժամանակ, որի մասին հանրությունը տեղյակ լինել չի կարող։

Երկրում մի իրավիճակ է, որ երբ իշխանության և ընդդիմության միջև որևէ փակ ֆորմատով հանդիպում է տեղի ունենում, իշխանությունն ինչ-որ բանում մեղադրում է ընդդիմությանը։ Ասվածի ապացույցն էր Օնիկ Գասպարյանի հանձնաժողով ներկայանալը, որը ներկայացվեց, այնպես ասես այլ տարբերակ չկար և կարծես եկել էր ներողություն խնդրելու, այն ինչ հասարակությունն այպես էլ չի իմանալու, թե Գասպարյանն ինչ է ասել։ Այդ է պատճառը, որ Տիրան Խաչատրյանը, Մովսես Հակոբյանը և այլ գործիչներ հրաժարվում են առանց հրապարակային ֆորմատի պատասխանել հանձնաժողովի հարցերին, հատկապես, երբ ընդդիմադիր պատգամավորները նույն պատճառաբանությամբ ներգրավված չեն։

Աննա Ավետիսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular