ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սադրանք ռուսների դեմ. Սյունիքում զինծառայողի մոլորվելու պատմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզում զինծառայողի մոլորվելու և դրան հաջորդող իրադարձությունները դետեկտիվ ժանրի պատմություն են հիշեցնում։

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայողը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտիրոս Գյուլամբարյանը Հայաստան վերադառնալուց հետո պատմել է, որ անհետացել էր Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից ոչ հեռու գտնվող տարածքում։ Թեպետ տեղեկություններ էին շրջանառվում, թե ադրբեջանցիները նրան առևանգել են, Գյուլամբարյանը հայտնել է, թե խիտ մառախուղի պատճառով իր վարած «Կամազ» մեքենայով հայտնվել է ադրբեջանական դիրքերի մոտ, կարողացել դուրս գալ մեքենայից և թաքնվել, թեպետ ամբողջ գիշեր լուսարձակները և անօդաչուով փնտրել են իրեն, պառկել է գետնին և ձնով է ծածկվել։

Գյուլամբարյանին հաջողվել է դուրս գալ ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներից, սակայն բեռնատարը մնացել է ադրբեջանցիների մոտ, հրաժարվում են վերադարձնել և այժմ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։ Երեկ նաև տեղեկություն տարածվեց, որ Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ երկու ռուս զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով՝ ոչ հրազենային։

Նրանք բուժօգնություն են ստացել և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը տեղեկություններ է հայտնել ռուս սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպից։ Ըստ այդմ, ռուս սահմանապահները փորձել են միջնորդել մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերահսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։ Եղել է պայմանավորվածություն ռուսների և ադրբեջանցիների միջև։

Ռուսական «Ուազ» մակնիշի ամենագնացը ռուսական դրոշով ու խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիները կրակ են բացել, ինչն էլ պատճառ է դարձել ռուս երկու զինծառայողների մարմնական վնասվածքների համար։ Տարածվող տեղեկություններն ու կցկտուր մեկնաբանությունները փաստում են, որ որոշակի շրջանակների կողմից միտում է եղել ադրբեջանցիների կողմից ռուսների գնդակոծումը ծածկադմբոց անելու և իրավիճակն ավելի չթեժացնեու, թերևս սա կարելի է համարել առաջին լուրջ միջադեպը ռուսների մասնակցությամբ, երբ ադրբեջանցիները նույնիսկ պայմանավորվածություն ունենալու պարագայում ուղիղ կրակ են բացել ռուսների վրա և միայն երջանիկ պատահականությամբ ռուս զինվորները հրազենային վնասվածքներ չեն ստացել։

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի ռուսական կողմը, սակայն տեղեկության տարածումը հենց վարչապետի ընտանիքի կողմից վկայում է , որ Հայաստանի իշխանությունները մտադիր են ամեն կերպ լայն հրապարակայնություն հաղորդել այս միջադեպին։

Արտյոմ Ամիրաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular