ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օտարերկրյա շատ ընկերություններ մտածում են Հայաստանում բիզնեսը վաճառելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը բազմաթիվ ներդրումային ընկերությունների և արտասահմանյան խոշորագույն ընկերություների մասնաճյուղերի ստիպում է մտածել Հայաստանում իրենց մասնաճյուղերը փակելու մասին։

Մի շարք ներդրումային ընկերություններից և փորձագիտական հանրությունից ստացված տվյալների համաձայն՝ բազմաթիվ ընկերություններ փորձում են վաճառել իրենց բիզնեսները և դուրս հանել կապիտալը, ինչը նշենք այնքան էլ հեշտ գործ չէ։ Քչերն են ցանկանում լուրջ փողեր ներդնել Հայաստանում, ինչը կապված է թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների, թե՛ Հայաստանում ստեղծված պայթունավտանգ և անկայուն իրավիճակի և թե Հայաստանի գործող իշխանությունների վարած անհասկանալի քաղաքականության հետ։

Իհարկե տագնապալից է, երբ արևմտյան կապիտալով ընկերությունները փորձում են վաճառել, դա նաև ազդակ է լինելու այլ ընկերությունների համար՝ Հայաստանում գումարներ չներդնելու, կապիտալի արտահոսքը ցանկացած պարագայում բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար։

Մեր տեղեկություններով՝ բավականին երկար ժամանակ ֆրանսիական «Պեռնո Ռիկարը» փորձում է վաճառել կոնյակի գործարանը, սակայն այն այդպես էլ որևէ գնորդ չի կարողանում գտնել, թեև մի շարք առաջատար օտարերկրյա ընկերությունների առաջարկել են գնել գործարանը, սակայն նույնիսկ բավարար հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններն առայժմ նախընտրում են սպասել իրադարձությունների զարգացմանը, թեպետ միջազգային վարկանիշային կազմակերպություններն առայժմ դրական կամ կայուն են գնահատում Հայաստանի տնտեսական իրավիճակը, փաստն այն է, որ դա ևս քաղաքական նկատառումներով է արվում, իսկ իրականում Հայաստանի քաղաքական ու տնտեսական իրավիճակը ստիպում է ոչ թե ներդրումներ անել մեր երկրում, այլ մտածել մեր երկրից ներդրված միջոցներն հանելու մասին։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular