ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժառանգությունը» կորցրեց իր հերթական գրագետ, խարիզմատիկ քաղաքական գործչին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զարուհուն շատ եմ քարկոծել և եթե էլի նրա քայլերը, արարքները չհամապատասխանեն իմ աշխարհայացքին՝ էլի կքննադատեմ:

Սակայն «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին նրա հայտարարությունը ողջունում եմ և բնականաբար գնահատում նրա սկզբունքայնությունը, հաստատակամությունը և տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունը:

Իսկ «Ժառանգությունը» կորցրեց իր հերթական գրագետ, խարիզմատիկ քաղաքական գործչին…

Երբ մենք խոսում էինք «Ժառանգության» մասին, բնականաբար առաջին հերթին պատկերացնում էինք Զարուհի Փոստանջյանին, Անահիտ Բախշյանին, Ստյոպա Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և հետո նոր կուսակցության զբոսաշրջիկ նախագահին՝ Րաֆֆիին:

Հիմա նրանց մեծ մասը այլևս ժառանգական չեն՝ մնացել է Արմեն Մարտիրոսյանը, Դավիթն ուսանում է ԱՄՆ-ում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Րաֆֆի է՝ Օհանյանի և Օսկանյանի արանքում: 
Դա էլ վերաբերմունքի խնդիր է ու գնահատական…Ինչևէ…

Ասում են քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է և շատերը փորձում են արդարացնել «Ժառանգության» դաշինքը նախկին՝ պաշտոնից ազատված այդ նախարարների հետ, համարելով այն ճիշտ և ճկուն քայլ…Սակայն հարց է ու՞մ հետ, ի՞նչ գնով, ու՞մ թելադրանքով, ու՞մ «կուրացիայի» տակ, ե՞րբ և ինչու՞…

Կուսակցությունը մասնատելու՞, վերջնականապես հեղինակազրկելու գնո՞վ…
Իսկ իմ կարծիքով ավելի լավ է պայքարող, սկզբունքային Ժաննա դ՛Արկ՝ Զարուհի Փոստանջյանը, քան թե ռոմանտիկ, փոփոխական Դոն Քիշոտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կրկին մոլորված կանգնած է հերթական փչացած հողմաղացի կողքը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular