ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարկանիշը երկու ամսում նվազել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները տևական ժամանակ տարբեր հարցումներ են անում հանրության շրջանում պարզելու իրենց իրական վարկանիշները։ Հարցումներ են իրականացնում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ փորձելով հասկանալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել երկրում։

Մեր տեղեկություններով՝ այս տարեսկզբից արդեն 2 հարցում է արվել Հայաստանում, երկուսն էլ գործող վարչախմբի պատվերով, որոնք իրականացվել են միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից։ Հատկապես Երևանի քաղաքապետի ընտրություների նախօրեին, փաշինյանական վարչախմբին չափազանց հետաքրքրում է իրենց իսկ ունեցած վարկանիշը և քաղաքապետի ընտրություններում հնարավոր անակնկալները։

Մեր աղբյուրը, որը համադրել է այդ երկու հարցումները, բավականին տխուր պատկեր է արձանագրել փաշինյանական վարչախմբի համար։ Երկու ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը նվազել է 6 տոկոսով, փոխարենը 17 տոկոսով ավելացել է բացասական վարկանիշը՝ հասնելով 39 տոկոս։

Հարցվածների այդքան մասը փաստել է, որ որևէ պարագայում ցանկացած ընտրության դեպքում չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բացի այդ, ևս 12 տոկոսն էլ նշել է, թե ավելի շուտ ձայն չի տա Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին։

Ըստ էության, հանրության 51 տոկոսը լիակատար կամ մասամբ դեմ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը։ Նույն այդ հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի դրական ռեյտինգը Հայաստանի տարածքում 21-22 տոկոսից չի անցնում, ընդ որում Երևանում այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է՝ 16-17 տոկոս։ Աս տվյալները լրջորեն մտահոգել են իշխանություններին, որոնք գիտակցում են, որ կարող են ձախողվել Երևանի քաղաքապետի ընտրություններում, այլև այլ քաղաքական զարգացումներին։ 

Սոսե Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular