ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Riafan.ru–ն գրում է, որ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների կարևոր հանդիպումը։ Կարևոր, քանի որ ռուս-հայկական հարաբերություններում առկա բարդությունները պարզապես անհնար է անտեսել։ Սերգեյ Լավրովի խոսքով զրույցն անցել է կոնֆիդենցիալ մթնոլորտում, և օրակարգը հագեցած է եղել։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը, այդ թվում փոխգործակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքի շրջանակներում, որի շուրջ վերջին շրջանում բազմաթիվ խոսակցություններ ու ենթադրություններ են պտտվում։


Ըստ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը հայկական կողմից քաղաքավարական այցի իմիտացիա էր, և միևնույն ժամանակ այն ոչ բավարար որակի էր։


«Նախ «շատ պատահաբար» Մոսկվայում նախարարների հանդիպման մեկնարկի ժամանակ, Երևանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դուրս է գալիս լրագրողների առջև և հայտարարում, որ Հայաստանն ուսումնասիրում է Միջազգային քրեական դատարանի, որը վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, Հռոմի կանոնադրությունը վավերացնելու հնարավորությունը։ Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում ձերբակալել Պուտինին, նա սկսել է բացարձակ անհեթեթություններ դուրս տալ: Երկրորդ հերթին կրկին «պատահաբար» մոսկովյան հանդիպման ավարտին տեղեկություն է ստացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցի մասին։ Նրանց զրույցի իրական բովանդակության մասին կարելի է միայն գուշակություններ անել»,- նշել է քաղաքական գործիչը։


Ինչ վերաբերում է նախարարներ Միրզոյանի եւ Լավրովի երկխոսությանը, Հակոբյանը նշել է, որ կոնկրետ արդյունքներ կամ պայմանավորվածություններ չեն հայտարարվել։ «Փոխարենը լարվածություն էր զգացվում նույնիսկ ակնարկներում։ Հատկապես հիշում եմ Լավրովի տեքստում «պատահաբար» հայտնված խոսքերը, որ Ղարաբաղում զինադադար կարելի էր ավելի վաղ ձեռք բերել։ Բայց նա, իբր թե, դա կթողնի պատմաբաններին։ Այստեղ ավելացնելու ոչինչ չկա, ինչպես ասում են «ոչ մի մեկնաբանություն»,- նշել է Հակոբյանը։


Փորձագետը կարծում է, որ Ղարաբաղի մասին Լավրովի հիմնական ուղերձից միայն դառը հետհամ է մնացել։ «Նա, ավաղ, մի քանի անգամ անդրադառնալով հայկական կողմի մոտեցումներին չնշեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։ Ի վերջո, չեմ կարծում, որ ինչ որ բան փոխվել է։ Նիկոլն ու իր թիմը շարունակում են հստակ և ակտիվ շարժումը դեպի Արևմուտք»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular