ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնիկ Գասպարյանի գերլոյալությունը Նիկոլ Փաշինյանին կոնկրետ գին ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին վերջին օրերին երկու անգամ հրավիրել են ԱԺ 44-օրյա պատերազմի հանգնամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որտեղ գեներալը 4-5 ժամ «երգել» է, ցուցմունքներ տվել տարբեր անձանց, իր ենթակաների, տեղակալների վրա։

Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, հատկապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձաժողովի նաժագահ Անդրանիկ Քոչարյանը չափազանց ոգևորված են Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից, առիթն էլ բաց չեն թողնում նրան գովելու։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գասպարյանի ցուցմունքները հնարավորություն են տվել առաջ մղել գրեթե երկու տարի տեղում դոփող քննությունը։ «Վաստակաշատ» գեներալը, ըստ էության, «լիզել» է իր թքածը, հետ կանգնել նախկին հայտարարություններից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով, ուստի չի բացառվում, որ նրան առաջիկայում որևէ պաշտոնում տեսնենք։

Ըստ բանակում շրջանառվող տեղեկությունների, Գասպարյանին լուրջ պաշտոնի առաջարկ են արել, ինքը ընտրի՝ վերադառնա՞լ բանակ որևէ բարձր պաշտոնի, թե՞ գործունեություն ծավալել քաղաքացիական դաշտում։ Անգամ լուրեր են շրջանառվում Տավուշի մարզպետի պաշտոնում Գասպարյանի նշանակելու հնարավորության մասին։

Թեև, ավելի հակված են Օնիկ Գասպարյանին հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնում նշանակելուն։ Այդ պաշտոնն օրեր առաջ է թափուր մնացել գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ազատումից հետո։ Հատկապես, Օնիկ Գասպարյանը լուրջ կապեր ունի ռուսական զինվորականության հետ, և ռուսական կողմը դեմ չի լինի նրա նշանակմանը։ Իսկ Օնիկ գասպարյանի նախկին քաղաքական հայտարարությունների կապակցությամբ էլ «Քաղպայմանագրին» և նրա քարոզչական թևին հանձնարարվելու է ասել, թե ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը հարգում է պրոֆեսիոնալներին, բոլորն էլ սխալական են, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը։

Ճամարտակելու են, թե Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետից հանել են ոչ թե անձեռնահասության, այլ քաղաքականության մեջ խառնվելու համար։ Ըստ էության, Օնիկ Գասպարյանի գերլոյալությունը Նիկոլ Փաշինյանին կոնկրետ գին ունի։ Սա է մեր սպայակույտը և նրա նախկին ղեկավարը, և պատերազմի հետևանքներն էլ այսքան ողբերգական են ստացվել։

Որովհետև՝ ոնց ապրում են, այնպես էլ կռվում են։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular