ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաշթառակում երեխայի մահվան դեպքը՝ մարդկային անտարբերության գագաթնակետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննչական կեմիտեից հայտնում են, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իր տանը, հանգիստը խանգարելու պատճառով, պապը ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, վերջինս վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին:

2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխան մահացել է։

Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, պապը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս՝ 4 տարեկան թոռան մարմնի տարբեր մասերին, ապա բարձրացրել նրան և գցել հատակին:


Նույն անձն իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, պարբերաբար, տարբեր առիթներով ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հոգեկան ուժեղ տառապանք: 


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Միայն ողբերգական դեպքից հետո են երեխաները տեղափոխվել մանկատուն և նրանց նկատմամբ կիրառվել է պաշտպանական միջոց, ըստ որի՝ ենթադրաբար հանցագործություն կատարած անձինք չեն կարող մոտենալ երեխաներին: 


Բնականբար սա երեխաների նկատմամբ բռնության առաջին դեպքը չէ և վարույթ իրականացնող մարմինը ևս խոսում է պարբերաբար կատարված բռնության մասին: Իսկ որտե՞ղ էր տարածքի խնամակալության և հոգաբարձության մարմինը, մի՞թե փոքրաթիվ բնակչություն ունեցող Խաշթառակ համայնքի բնակիչները չեն իմացել, որ նման անմարդկային ձևով են վարվում 6 երեխաների հետ, մի՞թե հարևանները երեխաների լացի ձայները չեն լսել, մի՞թե բակում նրանց ծեծելիս ոչ մեկը չի նկատել, իսկ որտե՞ղ էր ոստիկանությունը, անչափահասների տեսուչը և այլն: 


Այն, որ այս դեպքը խոսում է մարդկային անտարբերության գագաթնակետին հասնելու մասին, փաստ է:  Հասկանալի է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արդեն բացի սեփական ցավից, այլևս որևէ մեկին չի նկատում: Բայց չէ ո՞ր, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի վճարում է հարկեր, որից աշխատավարձ են ստանում ոստիկանությունը և մյուս մարմինները, որոնց ամենօրյա աշխատանքը պետք է լինի անչափահասներին պաշտպանելը: Այդ նույն ոստիկանությունը հրաշալի կասեցնում է բողոքի ակցիաները, բերման է ենթարկում նույն անչափահասներին, բայց նրանց պաշտապանելու գործառույթը չի կատարում: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը վերածվել է իշխանության ոստիկանության: Համակարգային պատիվը չկա:  Երբ միայն կատարվում է իշխանության հրահանգները, իսկ սեփական գործառույթը, որը բխում է ՀՀ օրենսդրությունից, չի կատարվում, ապա անհետանում է համակարգի նկատմամբ հարգանքը:


Սա առաջին դեպքը չէ՝ իշխանափոխությունից հետո մոր, խորթ հոր և տատի կողմից 2-ամյա որդուն լվացքի մեքենայի մեջ մտցնելու միջոցով սպանության դեպք էր գրանցվել մոտ 2 տարի առաջ Խարբերդ համայնքում: Ոստիկանության բաժնում էլ վերջերս, ըստ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ բռնություն էին գործադրել անչահասների նկատմամբ, մի խումբ ոստիկաններ էլ ներխուժել էին հարցաքննության սենյակ:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular