ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական դեմարշ Լավրովի ասուլիսից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած հանդիպումներից հաշված րոպեներ անց, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացման հեռանկարների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ, իսկ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին։

Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում հայտնել է նաև Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Պաշտոնական այս հայտարարություններից և հաղորդագրություններից իհարկե պարզ չի դառնում Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի իմաստը։

Այն, որ դա տեղի է ունենում Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի ասուլիսից հետո, որտեղ հայկական կողմը գրեթե ամբողջությամբ պաշտպանել է արևմտյան թեզերն ու տարբերակները, ըստ երևույթին պետքարտուղարը զանգահարել էր «շնորհակալություն» հայտնելու Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծված իրավիճակում Արևմուտքի կողմը բռնելու համար և իր աջակցությունը հայտնելու։ Գաղտնիք չէ, արդեն տևական ժամանակ փաշինյանական վարչախումբը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և այդ ուղղությամբ լրջագույն ջանքեր է գործադրում։

Ըստ էության, ՌԴ արտգործնախարարին չի հաջողվել ընդհանուր հայտարարի բերել Արարատ Միրզոյանին, ավելին, եթե այդ հանդիպումից առաջ խոսվում էր, թե քննարկելու են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, ասուլիսից պարզ է դառնում, որ նույնիսկ այդ հարցում հստակեցում չկա։

Ըստ էության, հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ նոր դեմարշ է իրականացրել, որի հետևանքները պարզ կդառնան առաջիկայում։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular