ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ նախարարի այցը Մոսկվա վտանգավոր էր և ձախողված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կարելի է ձախողված և վնասակար համարել։ Մասնավորապես, երկու կողմերի հռչակած նարատիվներից հետևում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բացարձակ այլ պատկերացումներ ունեն թե՛ Արցախի հարցի կարգավորման և թե՛ հայ-ռուսական հարաբերությունների հետագա բարելավման ուղղությամբ։

Մինչ Ռուսաստանի արտգործնախարարն իր խոսքում շեշտում էր Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու, հավանություն էր տալիս Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմներ ներդրելու մասին, նաև առաջին անգամ պաշտոնական դիրքորոշում հայտնում այդ գաղափարի վերաբերյալ, Հայաստանի արտգործնախարարը բացարձակ այլ պնդումներ էր անում։

Համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե աջակցում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։

Նա, մասնավորապես, հիշեցրել է Մինսկի համաձայնություններն Արևելյան Եվրոպայի բնակիչների համար, ինչպես նաև 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագիրը, Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման մասին։ Սերգեյ Լավրովն առիթը բաց չի թողել մեղադրանքի սլաքները ուղղելով Արևմուտքի կողմը՝ նրանց մեղադրելով ռեյդերական գործողություններ կատարելու և Հայաստանին և Ռուսաստանին իրար հետ կռվեցնելու մտադրության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարն ակնհայտորեն հունից դուրս եկավ, երբ հայկական կողմից նրանց հարց տվեց հանրային հեռուստաընկերության լրագրողը։ Ակնհայտորեն Հայաստանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցված այդ հարցից հետո նույնիսկ շրթունքների շարժումից կարելի էր ենթադրել, որ Սերգեյ Լավրովը պարզապես հայհոյանք է ցանկանում հնչեցնել։

Մինչ Լավրովը ներկայացնում է ռուսական կողմի դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանը կրկին փորձել է նուրբ դիվանագիտական ակնարկներով մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին։ «Ամենևին չնվազեցնելով ՌԴ դերակատարությունը՝ տվյալ իրավիճակը ցույց է տալիս միջազգային մասնակցությամբ ցեղասպանության կանխարգելման և միջազգային դիտորդական և փաստահավաք առաքելության ուղարկելու կարևորությունը Լեռնային Ղարաբաղ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

2,5 տարի նշված տարածքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է և այսօր ՌԴ արտգործնախարարի ներկայությամբ նման բան հայտարարելը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես սադրանքի են գնում՝ սրելով հարաբերությունները Մոսկվայի հետ։

Մինաս Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular