ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ կանանցից մեկը համարյա ծնկաչոք աղերսել Սերժ Սարգսյանին՝ իրեն անցողիկ տեղում գրել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀԿ համամասնական ցուցակը լի էր «սյուրպրիզներով», սակայն սերնդափոխություն` բառի բուն իմաստով, այնպես, որ նոր, թարմ, խոստումնալից դեմքեր հայտնվեին խորհրդարանում, տեղի չունեցավ։

Սերնդափոխությունը ՀՀԿ-ում, փաստորեն, պատկերացնում են այսպես՝ որ օդիոզներին, օլիգարխներին փոխարինեն նրանց անձնական թեկնածուները՝ որդիները, ազգականները, օգնականները, աշխատակիցները:

Սրանք որակապես գրեթե չեն տարբերվում նախկին կազմից, մի բացառությամբ, որ անհայտ են հանրությանը եւ «անծանոթ դեմքի» ռեսուրս ունեն իրենց մեջ։ Ամենահետաքրքիրը կանանց պարագան էր, որոնց տեսակարար կշիռն օրենքով մեծանալու է։ Եվ ըստ այդմ բոլոր կուսակցություններում կար գրագետ, քաղաքականապես հասուն, խոսելու ունակ, պառլամենտ տանելու արժանի կանանց պակաս։  

Անգամ այս պարագայում Հանրապետականի կուլիսներից լուրեր էին հասնում, որ կանանց միջեւ դաժան պայքար է գնում՝ բոլոր նախկին պատգամավորուհիները մաքառում են նորից խորհրդարանում հայտնվելու համար։

Ֆանտաստիկ առասպելներ են պատմում, թե ինչպես է նրանցից մեկը համարյա ծնկաչոք աղերսել Սերժ Սարգսյանին՝ իրեն անցողիկ տեղում գրել։ Մյուսը ներգրավել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ղարաբաղի նախագահին, որ միջնորդի իր համար։ Բայց դրանով էլ չբավարարվելով՝ դիմել է իր հայտնի ազգականին՝ մեծ արվեստագետին, որ նա խոսի ՀՀ նախագահի հետ։

Կանանցից մեկի համար միջնորդելիս, որպես «հարգելի» պատճառ, մատնանշվել է նրա՝ վերջերս ամուսնալուծված լինելու հանգամանքը։ Իբրեւ՝ «երկրորդ հարվածը մի հասցրեք, տարեք՝ թող խորհրդարանում ցրվի»։ Թե այս խոսակցություններից որն է իրականություն, որը՝ լեգենդ, դժվար է պարզել։ Բայց այն, որ ՀՀԿ ցանկում են հայտնվել Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը եւ մյուսները, անչափ խոսուն է»։  

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular