ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ մարտի 5-ին հերթական ողբերգությունն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում: Երեք հայ ոստիկան սպանվել է, ևս մեկը վիրավորվել է այն բանից հետո, երբ նրանց անձնակազմը հայտնվել է դարանակալած ադրբեջանցիների կրակոցների տակ։ Բաքվի պաշտոնական վարկածը այն տեղեկության առկայությունն է, որ զենք է փոխադրվել հայերի ոստիկանական «բոքոնով»՝ ՈւԱԶ-ով։ Հարցը, թե ի՞նչ ահեղ զենք կարելի է տեղափոխել այդ մեքենայի հետնամասում, երբ բացի դա չորս հոգի էլ ներսում են, թողնենք ադրբեջանական կողմի խղճին։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են ողբերգության պատճառներն ու կանխարգելման հնարավոր միջոցները։


Իրավիճակի լարվածությունը ինչպես միշտ տեղի է ունեցել Արևմուտքի հայտարարած Բրյուսելում  Ալիև-Միշել-Փաշինյան  բանակցությունների ֆոնին։ Տրամաբանական է ենթադրել, որ Բաքվին ձեռնտու է խափանել բանակցությունները, կամ գոնե ամրապնդել իր բանակցային դիրքերը։ Ալիևը երբեք չի զլացել ուժ կիրառել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, բայց հիմա, երբ հակառուսական պատժամիջոցների ֆոնին Արևմուտքը «էներգակիրների կախվածության մեջ է ընկել» Ադրբեջանից, Ադրբեջանի ղեկավարը վճռականորեն Եվրամիությանը և նրա շուրջը  գտնվողներին պինդ բռնել է ինտիմ հատվածից: Եվ նա  բոլոր հնարավոր բարիքները կկորզի եվրոպացի նեղմիտ պաշտոնյաներից։ Հո միայն ԱՄՆ-ը՞ չի դա անելու. «Դա հիմա նաև մեր կովն է, և մենք կթում ենք նրան»:


Մյուս կողմից, ինչպես պնդում են անհամաձայն ու բարձրագոչ փորձագետները, եթե Նիկոլ Փաշինյանը ամբողջովին «ծախվել է Արևմուտքին» և «խաղաղություն է կնքում» նախկին թշնամիների հետ արևմտյան պայմաններով, ապա ինչո՞ւ Ալիևը պետք է այդքան կոշտ ճնշում գործադրեր նրա վրա: Ալիևը ևս, կարծես, նույնպես արևմտյան ուղու վրա է: Նա տարածաշրջանում վարում է Անկարայի քաղաքականությունը, որն էլ իր հերթին առաջ է մղում Լոնդոնի գիծը։ Բացի այդ, ադրբեջանական կողմը նույնպես մարդկային կորուստներ է կրել։

Ավելին, ցանկացած հայի մահը, հատկապես ադրբեջանա-թուրքական դաշինքի ներկայացուցչի ձեռքով, իրավացիորեն հարուցում է Հայաստանի բնակչության զայրույթը և ընդդիմության ակտիվացումը, որը վաղուց է սպառնում քշել Փաշինյանին։ Հիշենք, որ և՛ Բաքուն, և՛ Անկարան իր ժամանակին սկսել են պաշտպանել Հայաստանի վարչապետին, քանի որ երկուսի համար էլ շատ հարմար է, որ Հայաստանի վարչապետն ամբողջությամբ ընկած լինի իրենց ոտքերի տակ։ Ուրեմն ինչու՞ է այդ ամենը պետք Ալիևին: Պարզվում է, որ բանակցությունները խաթարելու մեջ  շահագրգռված է նաև Փաշինյանը, ինչը, առավել ևս է նյարդայնացնում Մոսկվային։


Ճշմարտությունը, ինչպես ասում են, սովորաբար գտնվում է ինչ որ տեղ մեջտեղում: Թուրքիայի տնտեսությունը ավելի թուլացած աղետալի երկրաշարժից շարունակում է ընթանալ դեպի դժոխք։ Ադրբեջանը, որը կախված է նրանից, փորձում է իր բյուջեն պահել ջրի երեսին լցնելով այն նավթագազային դոլարներով։ Փաշինյանը ճանապարհներ է փնտրում իշխանության մնալու և բոլորի (Թուրքիա, ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ադրբեջան, Մոնղոլիա՝ հենց այդ հերթականությամբ)  լնդերն է համբուրում։ Միևնույն ժամանակ, այդ բոլոր ընկերներից նա փորձում է ավելի շատ փող կորզել անձնական ինքնաթիռի, ընդդիմության և տնտեսության կայունացման համար (կրկին նույն հերթականությամբ)։


Ստացվում է, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են խափանել բանակցությունները Բրյուսելում, որտեղ արևմտյանները ճնշում են գործադրելու նրանց վրա ստիպելով Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից: Իսկ դա ոչ մեկն է ուզում, և ոչ էլ մյուսը։ Ալիևը դոլարներ է ստանում իր խողովակներով ռուսական գազը Եվրոպա մղելու համար: Փաշինյանին Ռուսաստանի հետ կապում են անվտանգության հարցերը (սահմանի պաշտպանությունը, 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ-ը) և տնտեսությունը (ԵԱՏՄ, որտեղ, ի դեպ, ցանկություն է հայտնել մտնել Թուրքիան,  գումարած ռուսական ձեռնարկություններ Հայաստանում, գումարած ռուսական սփյուռքից պինդ ներարկումներ)։


Բայց Արևմուտքը միշտ էլ ինչ որ բան է պահանջում Բաքվից և Երևանից։ Մի բան, որը կարող է վնասել Ռուսաստանին: Իսկ Մոսկվան առաջարկում է խաղաղության ծրագիր և հայտարարում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների ցանկացած ընտրություն ընդունելու պատրաստակամության մասին։


Այսպիսով, առնվազն երեք մարդու մահվան մեղքը (ադրբեջանցիները չեն հայտնում մարտի 5-ի կրակոցների իրենց զոհերի մասին) երկու առաջնորդների վրա է։ «Պարելով» Արևմուտքի և Ռուսաստանի միջև և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը բարոյական տեսակետից դիմում են խիստ կասկածելի քայլերի, առաջինը դարաններ լարելով, իսկ երկրորդը ցուցադրական կերպով իր քաղաքացիներին նման դարաններ ուղարկելով:


Մի ասացվածք կա. «Հանգիստ հորթը երկու պտուկ է ծծում, իսկ անհանգստին անգամ մեկն էլ չի հասնում»: Ստացվում է, որ երկու ղեկավարներն էլ այն «հանգիստ հորթերն» են, որոնք հանուն երկու կամ ավելի պտուկներ ծծելու օգուտների, պատրաստ են մարդկանց մահվան ուղարկել։ Միգուցե՞ հակամարտող կողմերը դեռ կընտրեն իրենց արտաքին քաղաքական և անձնական շահերն իրացնելու ավելի մարդասիրական ճանապարհներ և ի վերջո կկողմնորոշվեն աշխարհառազմավարական նախապատվությունների հարցով։
Վաղուց արդեն ժամանակն է...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular