ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Voennoedelo.com–ը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց լարված հարաբերությունները, որոնք ձևավորվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ, մեկնաբանել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը։ Նրա խոսքով Թուրքիան, հրահրելով Ադրբեջանին, իսկ Ֆրանսիան Հայաստանին, միայն նպաստում են այդ տարածաշրջանում հակամարտության սրմանը։


«2020 թվականի նոյեմբերի 10-ին Բաքվի և Երևանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հռչակագիր է ստորագրվել, և Մոսկվան է հանդես եկել որպես երաշխավոր, բայց ռուս խաղաղապահները դեռ չեն ստացել իրավական կարգավիճակ, այսինքն ստորագրված պայմանագիր, և ժողովրդականություն Ղարաբաղում ու Ադրբեջանում»,– հայտարարել է փորձագետը:


Միևնույն ժամանակ Արտամոնովը հիշեցրել է, որ միայն 2011-2012 թվականներին Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերի համար պատրաստել է 26 հազար սպա՝ չհաշված հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին։ Ավելին, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի լուռ համաձայնությամբ Խորհրդային Միության ռազմական ակադեմիաների բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են եղել հրաժարականներ տալ։ Փորձագետի կարծիքով այդ կերպ Անկարան ձգտում է իրականացնել իր հավակնոտ Մեծ Թուրան նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է բոլոր թյուրքալեզու երկրները միավորել մեկ պետության մեջ։ Եվ այդ միությունն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի ամբողջականության համար, քանի որ որոշ թյուրքալեզու սուբյեկտներ՝ Թաթարստանի Հանրապետությունը և Ղրիմը, Ռուսաստանի Դաշնության մաս են կազմում:


Եզրափակելով փորձագետը նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան հետապնդելով Հարավային Կովկասը պայթեցնելու իրենց նպատակը երկու երկրներին ուղղակի պատերազմի են մղում, որն իր հերթին հսկայական խնդիր կստեղծի Ռուսաստանի համար, քանի որ կխախտվի «Աստանայի եռյակ» դաշինքը՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան: Նաև Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի դուրս բերել իր զորքերի մի մասը Ուկրաինայից։ Ըստ Արտամոնովի, դրա համար էլ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվից հետո գնացել է ոչ թե Երևան, այլ Հնդկաստան։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ այդ կերպ ՌԴ ԱԳ նախարարը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ցանկանում է հույսը դնել Ադրբեջանի վրա, որպեսի լուծվի տարածաշրջանի կայունության ապահովման հարցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular