ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է 7000 ընտրող փոխել հաշվառման վայրը. պարզաբանում է Անձնագրային վարչության պետը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունից ստացած տեղեկանքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ը՝ 7000 ընտրող փոխել է հաշվառման վայրը։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար՝ զրուցեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ:

«Դա պարոն Փաշինյանի կողմից ներկայացված պաշտոնական հարցում էր և մենք ենք տվել այդ տեղեկատվությունը: 2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում 7077 հոգի է հասցեից հասցե, այսինքն՝ անձն իր բնակչության վայրի հասցեից դուրս է գրվել և հաշվառվել է մեկ այլ հասցեում: Նույն ժամանակահատվածի համեմատ, 2016թ-ին եղել է՝ 5834: Որպես մասնագետ, եթե տարբերությունը նայենք՝ 2000-ից քիչ է»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Մնացական Բիչախչյանի կարծիքով՝ ամբողջ հանրապետության կտրվածքով ահագնացող թիվ չէ:

Հարցին, թե ինչո՞ւ են փոխում հաշվառման վայրը, Անձնագրային վարչության պետը պարզաբանեց՝ վարչությունը իրավասու չէ պահանջելու որևէ փաստաթուղթ, որը կտեղեկացնի, հաշվառման վայրը փոխելու պատճառը. «Մենք որևէ առումով իրավասու չենք սահմանափակելու մարդկանց հաշվառումը, եթե փաստաթղթերը ամբողջական են՝ մենք պարտավոր ենք հաշվառում իրականացնել»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում, ոստիկանությունը իրավասություն չունի իր գործառույթներից դուրս գալու և պարզելու՝ ինչի՞ համար է իրականացվում դա:

Մեկ այլ  գրառում էր կատարել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով անդրադառնալով մարզային գրանցումներին՝ մասնավորապես Լոռու մարզին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «շարունակում ենք ստանալ Հանրապետության տարբեր մարզեր գրանցումը տեղափոխվող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվերի մասին տեղեկատվությունը: Քիչ առաջ ստացանք ոստիկանության գրությունն առ այն, որ ընթացիկ տարվա միայն հունվարի 15-ից փետրվարի 15-ը Լոռու մարզում գրանցվել է նախկինում այդտեղ գրանցում չունեցող և ապրիլի 2-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 182 անձ»:

Սոնա Հարությունյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular