ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարտի 19-ին ՌԴ-ի կողմից վերահսկվող Մարիուպոլում նկատել են Հայաստանի և Դաղստանի դրոշներով մարդասիրական բեռնատարներ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի (Կիևն այդպես է համարում իր ներկայացուցչին) խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն, փոխանցում է ուկրաինական Ունիան կայքը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի այցից հետո ավերված քաղաքում նկատել են բեռնատարների շարասյուն։ Պաշտոնյան նաև տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.

«Մետալուրգով պողոտայում Իլյիչի ուղղությամբ չորս բեռնատարների շարասյուն է նկատվել՝ Հայաստանի և Դաղստանի դրոշներով և «Մարդասիրական առաքելություն» մակագրությամբ։

Նա հեգնանքով գրել է․ թե սպասում են լրացուցիչ տեղեկությունների «ցարի» (հավանաբար նկատի ունի Պուտինին) հետքերով Մարիուպոլ նոր «տականքների» ժամանման մասին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular