ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում էր: Նա այցելեց Եռաբլուր, ապա Ջերմուկ: Հատկանշական է, որ այցը Հայաստան այն դեպքում էր, երբ պաշտոնական Երևանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի փոխքարտուղարի քվոտայից:

Բացի այդ էլ, ՀՀ-ն հստակ դիրքորոշում է արտահայտում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարող է ունենալ երկու հիմնական դրդապատճառ: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետ և հիմա նրա քայլերը միտված են հայ հասարակության վստահությունը վերականգնելուն: Դա ամենևին չի նշանակում՝ ՀԱՊԿ-ի հարաբերությունները պաշտոնական Երևանի հետ կարգավորվել են, ու խնդիրները հաղթահարվել են: Բանն այն է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում: Բոլոր ուժային կենտրոններն այժմ փորձում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանում` լուծելով որոշակի խնդիրներ: Այս իմաստով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների խզումը` ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը մեծ հարված է հենց նույն ՀԱՊԿ-ին` տարածաշրջանային անվտանգության համակարգին:

ՀԱՊԿ-ն տարածաշրջանում մնալու համար պայքարում է: Որքան ՀԱՊԿ-ն է անհրաժեշտ Հայաստանին, այդքան էլ Հայաստանն է ՀԱՊԿ-ին անհրաժեշտ: Ադրբեջանին ու Վրաստանին միանալու հեռանկար այս պահին ՀԱՊԿ-ը չունի, այդ իսկ պատճառով էլ Հայաստանին ամեն կերպ փորձելու են պահել ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Եթե ՀՀ-ն կարողանա ճիշտ գնահատել ՀԱՊԿ-Արևմուտք պայքարը Հայաստանի համար, ապա կկարողանա հմուտ դիվանագիտության շնորհիվ հասնել նրան, որ երկու վեկտորներից էլ օգուտներ քաղի: Սակայն հիմա Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ուղղված գործնական բազում քայլեր է ակնհայտ ցուցադրում: Հրաժարվում է ՀԱՊԿ-ի զորավարժություններից, փոխարենը Հայաստան է բերում ԵՄ դիտորդներին: Սա դուր չի գալիս նաև Իրանին, քանի որ Արևմուտքի ռազմական ներկայությունը տարածաշրջանում խնդրահարույց է նաև Իրանի համար:

Ստացվում է՝ տարածաշրջանում միայն ՀՀ-ին հարմար չէ ՀԱՊԿ-ի հետ աշխատելը, որը էական խնդիրներ է առաջացնելու: Այս դեպքում, եթե մեղմ քաղաքականության արդյունքում ՀԱՊԿ-ը չհասնի իր ցանկալի արդյունքին, ապա Իրանը ևս սկսելու է ընդդիմանալ ՀՀ իշխանության քայլերին, և այդ պարագայում Հայաստանը ևս մեկ պոտենցիալ դաշնակից կկորցնի:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular