ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ Newsweek

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը, եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթի Ուկրաինային աջակցելուն դեմ քաղաքական գործիչ, գրում է Newsweek-ը։

Հրատարակությունը բերել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի օրինակը, ով թեկնածուներից մեկն է։ Քաղաքական գործչի խոսքով՝ ուկրաինական հակամարտությանը մասնակցելը ԱՄՆ-ի կենսական ազգային շահերից չէ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ ունի բոլոր անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար մինչև սեպտեմբերի վերջ, երբ ԱՄՆ-ում կավարտվի ընթացիկ ֆինանսական տարին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular