Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Իրանի և Ադրբեջանի միջև ընթացիկ համագործակցությունը, հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։
Ընդգծվում է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների սերտացման և տարածաշրջանային մակարդակով Թեհրանի ու Անկարայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները յոթ տարվա ընդմիջումից հետո վերականգնելու վերաբերյալ համաձայնագիրը։
«Նա վստահություն է հայտնել, որ այս գործարքը կհանգեցնի մուսուլմանական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև սիներգիայի ստեղծմանը, որը կօգնի լուծել տարածաշրջանային խնդիրները», - նշել է Չավուշօղլուն։
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ հարևանների և տարածաշրջանային երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման և միջազգային ասպարեզում սիներգիայի ամրապնդման համար, ասվում է զեկույցում։