ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում այս պահին կայունություն պահելը բխում է Ռուսաստանի շահերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  ելույթ ունենալով Անկարայում անցկացված թյուրքական երկրների կազմակերպության գագաթնաժողվում, հիշեցրել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի օգնությունը, ինչպես նաև անդրադարձել է իր իսկ կողմից հռչակած Զանգեզուրի միջանցքի չբացելուն՝ մեղադրելով հայկական կողմին:


«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության պայմանները և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- հայտարարել է Ալիևը։


Նոյեմբերի 9-ի հայտարարությունում, սակայն, «Զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը չկա, խոսքը Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհները վերաբացելու մասին է։ Այս տարվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներին տված մեծ հարզազրույցում Ալիևը ասել էր, որ «Զանգեզուրյան միջանցքը» ինքն է շրջանառության մեջ դրել։


Այս արտահայտություններից հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ալիևին: ՌԴ պաշտոնական  կայքը հակիրճ հաղորդագրություն է տարածել: «Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբջանական կայքերն էլ հայտնում են, որ Պուտինն է զանգահարել Ալիևին: Ինչո՞ւ. տարածաշրջանում այս պահին կայունություն պահելը բխում է Ռուսաստանի շահերից, ուստի առայժմ նույնիսկ զիջումների է գնում: Այն, որ Պուտինը ստիպված է զանգահարել Ալիևին և նրա հետ ինչ-որ հարցում ընդհանուր հայտարարի գալ, դրանում ևս իր մեղքի բաժինն ունի հայկական կողմը: Մինչ այս ապակայունացված աշխարհաքաղաքական իրավիճակը,Պուտինն Ալիևին ասում էր, թե ինչ պետք է անի կամ չանի, իսկ հիմա ինչ-որ բան է քննարկում: Իհարկե, այս վիճակը պայմանավորված է ՌԴ պետական շահով, քանի որ պատերազմի երկրորդ ճակատ բացելը չի բխում ՌԴ-ի շահերից:

Պետք է ընդունել, որ Ռուսաստանի և Հայաստանի շահերն այստեղ համընկնում են, ուստի կարիք կա համագործակցելու, իսկ ՀՀ իշխանությունը դեռ չի հասկացել, որ ավելի լավ է Ռուսաստանի նման վատ բարեկամ ունենալ, քան նրա նման թշնամի:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular