ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ միջազգային դատարանները որոշումներ են կայացնում, որոնք չեն կատարվում, ապա կասկածի տակ է դրվում այդ մեխանիզմի արդյունավետ աշխատանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային պահանջ է տվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի արտաքսելու մեջ։


Զախարովան հիշեցրել է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն Ռուսաստանի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։
«Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ և դրանով նախատեսված պարտավորություններ չի կրում։ Ռուսաստանը չի համագործակցում այս մարմնի հետ, և Արդարադատության միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


Իհարկե, սա ՌԴ նախագահի վրա որևէ ազդեցություն չի ունենալու:  Հաագայի դատարանի որոշումների անկատար թողնելու որոշումների մեջ Հայաստանը սեփական փորձով համոզվեց: Եթե իրավական առումով ՌԴ-ն դրա մասը չի կազմում, ուստի և պարտավորություններ չունի, ապա Արդբեջանն այն ընդունում է և հավատով հայց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ: Իհարկե, Հաագայի դատարանը հարևան բռնապետության հայցերն ընդդեմ ՀՀ-ի մերժել է:

Մի հայց էլ ներկայացրել էր հայկական կողմը, որով դատարանն Ադրբեջանին պատավորեցրել էր չխոչընդոտել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին Լաչինի միջանցքով: Կարևոր է նաև այն, որ հայկական կողմը չէր կարողացել հիմնավորել, որ Ադրբեջանը պարբերաբար դիմում է գազամատակարարման և էլեկտրաէներգիայի անջատումներին: Սակայն, բավարարված մասը հաշվի առնելով, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Եվ եթե ՌԴ-ի մասով այդ որոշման չկատարումը կարող է լրացուցիչ պատժամիջոցների հիմք հանդիսանալ, ապա Ադրբեջանին նույնիսկ չեն հարցնում, թե ինչո՞ւ է հրաժարվում դատարանի որոշման կատարումից:

Դեռևս ոչ մի երկիր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց չի կիրառել ռազմական մի շարք հանցագործությունների համար, ներկայումս էլ փոփոխություն չի սպասվում: Սա Արդրբեջանի ԱԳՆ-ի լավ աշխատանքի՞, թե՞ ՀՀ ԱԳՆ-ի անգործության հետևանքն է, կամ էլ գուցե աշխարհում ամեն մեկն իր սեփական շահով առաջնորդվում թեզի վառ ապացույցն է, որը չի գործում միայն ՀՀ-ում:


Երբ միջազգային դատարանները որոշումներ են կայացնում, որոնք չեն կատարվում, անտեսվում են և մնում են անհետևանք, ապա արդեն կասկածի տակ է դրվում այդ մեխանիզմի արդյունավետ աշխատանքը: Սա կառույցի ոչ լեգիտիմ լինելու մասին է վկայում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular