ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հիմա պատվիրեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրաժարականի դիմում էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մամուլն օրեր շարունակ գրում էր դրան մասին,  նույնիսկ հրաժարականի հրապարակման ժամն էր նշում: Իշխանությունը Հրաչյա Սարգսյանին օգտագործեց Հայկ Մարությանից ազատվելու համար, ապա նա լինելով քաղաքապետ աշխատում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մոտ: Բանն այն է, որ նա դեմ չէր այս շոու ներկայացման մասը կազմել, այնքան ժամանակ, ինչքան հարկավոր էր իշխող թիմին: Իսկ ինչո՞ւ հիմա պատվիրեցին դե ֆակտո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը:


«Երևանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական է ներկայացնում, ապա դրանից հետո հաջորդ երեք օրերին ավագանին պետք է որոշի, թե երբ է ավագանու արտահերթ նիստ գումարում, որ իր կազմից ընտրի քաղաքապետ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություններ։

 Սա գործնականում կիրառվել չի կարող, քանի որ Տիգրան Ավինյանն ավագանու ցուցակում չկա, ուստի չի կարող քաղաքապետի թեկնածու առաջադրվել, իսկ իշխանական ավագանին, բնականաբար, այլ թեկնածուի չի ընտրի։ Եթե այս սցենարը չի աշխատում, օրենքը թույլ է տալիս քաղաքապետին փոխարինող նշանակել՝ ավագանու կազմից, քաղաքապետի տեղակալներից առաջինին, այս դեպքում՝ Լևոն Հովհաննիսյանին։

Իսկ եթե այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա կառավարությունը ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ՝ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:


Իսկ ինչո՞ւ իշխանությունը մի քանի ամիս չսպասեց, որ լրանա ավագանու կառավարման ժամկետը: Ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով: Նախորդ ընտրությունը տեղի էր ունեցել 2018թ-ի սեպտեմբերին, հետևաբար 2023թ սեպտեմբերին կրկին քաղաքը պետք է ընտրեր ավագանի: 


Իշխանությունը հերթական վախերն է դրսևորում: Ստացվում է մոտ 2 ամիս անց կարող են անց կացնել ավագանու հերթական ընտրությունը, որը համընկնելու է ամառային արձակուրդների հետ: Այդ շրջանը քաղաքականապես միշտ էլ պասիվ է, բացի այդ էլ ընտրությանն ավելի քիչ քաղաքացիներ կմասնակցեն՝ հանգստի մեկնելու պատճառով:

Աշնանը տեղի ունեցող ընտրությանն իշխող թիմը նույն քվեն չի կարող հավաքել ինչ ամռան ամիսներին: Այստեղ, իհարկե, էական է նաև այն, որ առայժմ չկա մի քաղաքական ուժ, որը հայտարարել է ընտրության մասնակցության մասին, որը մրցակից կարող է լինել իշխող ուժի համար: Ստացվում է, որ մյուսների բացառման արդյունքում, կարող է, իսկապես, իշխող թիմը ստանձնել քաղաքը ղեկավարելու  հնարավորությունը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular