ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարեկները ոստիկանություն են տեղափոխել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամսիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները իրենց սպպասարկող վարչական տարածքներում ստացված օպերատիվ  տվյալներով, ինչպես նաև ծառայության ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ, կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, ՀՀ Քր. Օր.-ի տարբեր հոդվածներով հետախուզվողներ, հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ, կանխվել են նաև բազմաթիվ անձնական ունեցվածքի գողություններ, հայտնաբերվել ու կանխվել են ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր, հայտնաբերվել են նաև ապօրինի թմրամիջոցներ պահողներ, օգտագործողներ ու իրացնողներ: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ մարտի 16-ին, Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Գուգարք համայնքի փողոցներից մեկում նկատել են Volkswagen  մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցրել  այն: Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ա. Առաքելյանը: 

Երբ պարեկը նրան հարցել  է՝ արդյո՞ք իր մոտ օրենքով արգելված որևե իր, առարկա կամ թմրամիջոց կա, վարորդը հայտնել է, որ հնարավոր է: Այդ ժամանակ պարեկը նկատել է, որ Ա. Առաքելյանի ձեռքում կաթոցիչի նմանվող առարկա կա, ինչպես նաև թղթի նմանվող իր, որը նա փորձում է թաքցնել գրպանում: Այդ ժամանակ նրանց են մոտեցել ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և վարորդին տեղափոխել Ոստիկանության Գուգարքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա հագին եղած վերնազգեստի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված կանաչավուն զանգված, որի քաշը՝ փաթաթված թղթով, եղել է  2.57 գրամ: Հայտնաբերվել է նաև 1 հատ ապակե գլան, երկաթե վերջնամասով , որի մեջ՝ պատերին, առկա են եղել մոխրացված հետքեր: Հայտնաբերվել է նաև 1 հատ սրվակ, որի մեջ եղել է թափանցիկ անհյատ հեղուկ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանը հայտնել է, որ մետղական վերջով ապակե գլանը ինքն օգտագործել է որպես «պիպետկա», սրվակը՝ որի մեջ առկա է եղել հեղուկ, հանդիսանում է ցավազրկող, իսկ կանաչավուն զանգվածը հանդիսանում է կանեփ տեսակի բուսական զանգված, որը ինքը հավաքել է անցյալ տարի աշնանը Գուգարք գյուղի վարչական տարածքից՝ վայրի աճած կանեփի թփերից:

Ա. Առաքելյանը ծառայում է ՀՀ  ՊՆ N  զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular