ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության մեջ որեւէ խնդիր չի տեսնում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականը դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով Հայաստանում տեղակայվեց ԵՄ  քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը հետագայում վերափոխվեց ավելի երկարաժամկետ ձեւաչափի: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` մարտի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Նրա խոսքով այդ որոշումը նպաստել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ` ԵՄ եւ անդամ երկրների` իրավիճակին տեղեկացմանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին:  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել, կայացել են մաքսային հարցերով ենթակոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի, ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի, աշխարհագրական նշումների ենթակոմիտեի, զբաղվածության եւ սոցիալական, առողջապահության, վերապատրաստման եւ կրթության, տեղեկատվական հասարակության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով ենթակոմիտեի, առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի, մարդու իրավունքների շուրջ երկխոսության եւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստերը:

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպական խորհրդի հետ համագործակցության համատեքստում շարունակվել են աշխատանքներն օրակարգի շուրջ, կայացել են մի շարք հանդիպումներ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հանդիպումները, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով հանդիպումներ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր պատվիրակությունների այցերին, իրականացված ծրագրերին եւ ստորագրված համաձայնագրերին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք քննարկվում են ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր հեռանկարային հարցեր անվտանգության ոլորտում:

«Անվտանգության ոլորտը նոր ոլորտ է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Մեկնարկը տրվել է այս տարվա հունվարից: Դա նոր ոլորտ է, բայց վստահ եմ շատ օգտակար այս իրավիճակում` պայմանավորված թե' ԵՄ առաքելության տեղակայմամբ, թե' ԵՄ միջնորդական ջանքերով, ինչպես նաեւ գլոբալ այլ մարտահրավերներից ելնելով»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման դրական եւ բացասական ազդեցությունների, տարածաշրջանի պետությունների արձագանքի մասին:

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Իրանն այս հարցի վերաբերյալ բավականին զգայուն, բայց դրական է արձագանքել. «Իրանի դեսպանն ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում: Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում պատկերն այլ է: Պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք: Սահմանում պրովոկացիաների դեպքերը նվազել են: Բացի այդ, ավելի լայնամասշտաբ պրովոկացիան կանխվեց»,- նշել է  ԱԳ նախարարի տեղակալը:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular