ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե հենց այս շարքն է Փաշինյանի նշած 5-րդ շարասյան մասը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերաքննիչ դատարանը՝ քննելով դատախազության բողոքը, Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը և դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը և բավարարել դատախազության միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: 


2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը մեղադվում է «պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար»։

Խոսքը ՊՆ-ին ոչ պետքական մի զորամասի տարածքն աճուրդով վաճառելու մասին է, որը գնել է Խաչատուրովի ընկերը։


Ո՞վ է այն դատավորը, որ կալանավորման որոշում է կայացրել: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյան, ում եղբայրը՝ Արթուր Մակյանը, մեղադրվում է Ղազախստանում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ: Առաջիկա օրերին սպասվում է նաև Մեսրոպ Մակյանի նշանակումը հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին։ Բացի այդ էլ Մակյանի որդին, ով այս պահին դատավորի օգնական է աշխատում ևս պատրաստվում է նշանակվել դատավոր:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս գործով վաղեմության ժամկետը լրանում է մի քանի ամսից:


Նկատենք, որ օրերս Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ սպասվում է նոր պատերազմ և այս փուլում առնվազն պետք է ամեն ինչ մի կողմ դնեին և Խաչատուրովին վերադարձնեին բանակ: Ուշագրավ է նաև այն, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ երկրում որոշակի անձանց ձերբակալություններ և կալանավորումներ եղան: Մի քանի օր տարբերությամբ երկարացվեց Դավիթ Գալստյանի և Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետները: Կալանքի տակ է նաև Դավիթ Տոնոյանը, ԱԺ-ում հարցաքննվում է Օնիկ Գասպարյանը և այլն:

Գուցե հենց այս շարքն է Փաշինյանի նշած 5-րդ շարասյան մասը: Ընդ որում կարևոր է այն հանգամանքը, որ Փաշինյանը նույն ասուլիսում ասաց, որ շուտով հանրության համար էլ տեսանելի պատկեր կձևավորվի այս մասով, իսկ դատավորները պետք կոշտ լինեն: Հենց այս հայտարարություններն էլ դատարաններն ի գիտություն են ընդունել:

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular