ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեոնարդո դա Վինչիի մայրը Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. իտալացի պրոֆեսոր

ՄՇԱԿՈՒՅԹ

Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դա Վինչիի մայրը վաղուց համարվում էր տոսկանացի գյուղացի, սակայն Նեապոլի համալսարանի պրոֆեսոր Կառլո Վեչեն, որը դա Վինչիի գծով մասնագետ է, կարծում է, որ ճշմարտությունն ավելի բարդ է:

«Լեոնարդոյի մայրը չերքեզ ստրուկ էր, որը բերվել էր Կովկասյան լեռներում գտնվող իր տնից, մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել Կոստանդնուպոլսում, այնուհետև Վենետիկում, նախքան Ֆլորենցիա ժամանելը», - ասել է պրոֆեսորը նոր գրքի շնորհանդեսի ժամանակ: Իտալական քաղաքում նա հանդիպել է երիտասարդ նոտար Պիետրո դա Վինչիին, արդյունքում նրանք ունեցել են որդի, որին անվանել են Լեոնարդո:

Տասնամյակներ շարունակ դա Վինչիի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Վեչեի բացահայտումները հիմնված են Ֆլորենցիայի քաղաքային արխիվների վրա: Դրանք հիմք են հանդիսացել Վեչեի՝ «Լեոնարդոյի մոր՝ Կատերինայի ժպիտը» վերտառությամբ նոր վեպի համար:

Պարբերականը նկատում է, որ դա Վինչիի մասին ցանկացած նոր բացահայտում բուռն կերպով վիճարկվում է փորձագետների փոքր համայնքի կողմից, բայց Վեչեն պնդում է, որ ապացույցներ կան: Նրա գտած փաստաթղթերից է դա Վինչիի հոր կողմից գրված փաստաթուղթը, որը Կատերինայի էմանսիպացիայի օրինական փաստաթուղթն է՝ «իր ազատությունը և մարդկային արժանապատվությունը վերականգնելու համար»: Այս փաստաթուղթը թվագրված է 1452 թվականին և ներկայացվել է երեքշաբթի Ֆլորենցիայում Giunti հրատարակչության գլխավոր շտաբ բնակարանում կայացած մամուլի ասուլիսում։

Վեչեի պնդումն արմատական փոփոխություն է մտցնում դա Վինչիի կենսագրության հարցում. ըստ ընդունված կարծիքի՝ նա համարվում է Պիետրո դա Վինչիի և երիտասարդ տոսկանացի գյուղացի Կատերինա դի Մեո Լիպիի որդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular