ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է:

Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն  է ապրեցրել ու ստիպել առաջ նայել:

«Ինչպես են իսկական, լավ եղբայրները լինում միմյանց հանդեպ, այդպիսի եղբայրներ էինք՝ ամեն հարցում իրար աջակցող: Տիգրանը շատ բարի էր, դպրոցում շատ էին սիրում նրան, օրինակելի ու պարտաճանաչ էր, միայն լավ արարքներով էր աչքի ընկնում»,-պատմում է հերոսի եղբայրը:

Տիգրանը սիրել է երգել, միառժամանակ հաճախել է երաժշտական դասերի: Դպրոցական տարիներին նաեւ զբաղվել է բռնցքամարտով եւ կարատեով: Թեպետ հերոսն ուներ տարբեր նախասիրություններ, բայց ամբողջ կյանքի համար մեկ հստակ ուղղություն էր ընտրել, որոշել էր՝ զինվորական է լինելու:

«Սովորեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որը եղբորս  մեջ հայրենիքի մասին պատկերացումներն ավելի ամրապնդեցին: Դեռ փոքրուց ասում էր, որ հայրենիքի պաշտպան է դառնալու, ամբողջությամբ նվիրվել էր զինվորական գործին: Ինստիտուտն ավարտելու  օրը լրագրողի հետ  զրուցելիս ասել էր՝ սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի: Ավարտեց ուսումը, ստացավ սպայական կոչում ու պայմանագրային ծառայության անցավ Մարտակերտում որպես հրաձգային վաշտի հրամանատար»:

Տիգրանի խոսքով՝ եղբոր հերոսական մարտական ուղու մասին փաստում են հենց նրա զինվորները, բոլորը, ովքեր երբեւէ ծառայել են հերոսի հետ: Լեյտենանտ Պողոսյանի անունը կհայտնվեր ապրիլյան պատերազմում հաղթանակած կենդանի հերոսների ցանկում, սակայն ապրիլի 26-ին՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելու ժամանակ, թշնամու  հրթիռակոծման հետեւանքով զոհվեց նա՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին: Ինչպես նա էր ասել՝ «սպան զինվորի ավագ ընկերն է», հենց այսպես նա եւս մեկ անգամ ապացուցեց զինվորների հանդեպ իր անսահման նվիրվածությունը:

«Զինվորներն են պատմում, որ եղբայրս ամեն պահի իրենց հետ է եղել:  Կողքի դիրքն էլ Արմենակ Ուրֆանյանի դիրքն էր: Քառօրյա պատերազմի ժամանակ թեթև վիրավորվել էր, ոչ ոքի չէր ասել այդ մասին, ես շատ ավելի ուշ եմ իմացել, բայց ինձ էլ ասել էր, որ ոչ ոքի չասեմ՝ նույնիսկ ընկերուհուն: Շուտ ապաքինվեց ու նորից շարք վերադարձավ:

Ուղղակի բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ նվիրված զինվորական է եղել եղբայրս: Մի անգամ նույնիսկ իր դիրքում ստուգումներ անցկացնելուց հետո Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, շատ ամուր է պահել դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել: Եղբայրս ուրիշ էր, հենց հերոսի նման էլ կռվեց ու ցույց տվեց, թե ովքեր են զինվորներն իր համար:

Շատ բաներ անգամ եղբորս մասին չեմ էլ իմացել, գնացել եմ իր զորամաս, այնտեղ ինձ պատմել են: Ավագ լեյտենանտի կոչումն էլ մայիսին հետմահու ստացավ»,-հպարտորեն ներկայացնում  է եղբայրը՝ շեշտելով, որ  զինվորներն էլ միշտ հիշում են իրենց հրամանատարին ու հաճախ այցելում  հարազատներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular