ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքսով զբաղվելու 5 պատճառ, նույնիսկ եթե զլանում եք ու չեք ուզում

ՎԻԴԵՈ

Հարաբերությունների սկզբում մենք ոչ մի կերպ չենք կարողանում հագենալ մեր զուգընկերոջից։ Մեղրամսի ժամանակ բավական հաճախ ենք սեքսով զբաղվում։

Սակայն գալիս է մի պահ, երբ մեկն ուզում է սեքս, իսկ երկրորդը տրամադրված չէ։ Գիտնականները վստահեցնում են, որ սեքսով պետք է ավելի հաճախ զբաղվել, թեկուզ հանուն սեփական առողջության, գրում է Medical Daily-ը։

1. Սեքսը խթանում է իմունային համակարգը

Հաճախակի սեքսը օգնում է պահպանել ամուր իմունիտետը, պաշտպանելով մեզ նույնիսկ սովորական հարբուխից։ Բժիշկ Ուիլյամ Քոլբը համարում է, որ իմունային համակարգը խթանելու՝ սեքսի ունակությունը կապակցված է հիպոֆիզի հետ դրա փոխգործակցության հետ։

2009-ին Psychology Reports-ում հրապարակված հետազոտությունը հայտնաբերել է, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ սեքսով զբաղվողների թքի մեջ իմունոգլոբուլին Ա-ի պարունակությունը ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր սեքսով չեն զբաղվում։ Իմունոգլոբուլին Ա-ն հակամարմին է, որը օգնում է պայքարել ինֆեկցիաների ու սովորական հարբուխի դեմ։ Դրա ամենաբարձր պարունակությունը այն զույգերի մոտ է եղել, որոնք սեքսով են զբաղվում շաբաթական մի քանի անգամ։

2. Սեքսն օգնում է նվազեցնել արյան ճնշումը

Սեքսը կարող է օգնել նվազեցնել արյան ճնշումը՝ հասցնելով այն մինչեւ նորմալ մակարդակ։ 2000-ին Biological Psychology ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են իրականացրել 20-47 տարեկան 51 մարդու շրջանում՝ հետաքրքրվելով, թե որքան հաճախ են նրանք սեքսով զբաղվում, իսկ հետո չափել են նրանց արյան ճնշումը։ Հետազոտողները եզրակացրել են, որ հաճախակի սեքսը կապակցված է ճնշման նվազման հետ։

«Սեքսը հրաշալի մարզաձեւ է, կարդիոծանրաբեռնվածություն։ Սեռական հորմոնների ՝ մանավանդ էստրոգենի մակարդակի բարձրացումը սրտի համար շատ օգտակար է»,- կարծում է Քոլբը։

3. Սեքսը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա

Սեքսը կրճատում է սրտի հիվանդության զարգացման վտանգը։ Հետազոտությունը, որը 2002-ին հրապարակվել է Journal of Epidemiology and Community Health ամսագրում, հայտնաբերել է, որ կանոնավոր սեքսը տղամարդկանց մոտ նվազեցնում է ինֆարկտի ու սրտի կորոնար հիվանդության հավանականությունը։

2010-ին American Journal of Cardiology–ում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ սեքսով հազվադեպ զբաղվող տղամարդկանց մոտ ավելի բարձր է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

4. Սեքսը նվազեցնում է սթրեսի մակարդակը

Սեքսից հետո մենք մեզ լիցքաթափված ենք զգում։ 2002-ին Archives of Sexual Behavior-ում հրապարակված հետազոտությունը վստահեցնում է, որ սերմնահեղուկն ունի հակադեպրեսանտի ազդեցություն։ Սեքսի ժամանակ սերմնահեղուկի հետ կոնտակտը կարող է բարձրացնել կանանց մոտ երջանկության զգացողության մակարդակը, հետեւաբար նաեւ նվազեցնել սթրեսի մակարդակը։

«Սեքսը նվազեցնում է կանանց մոտ սթրեսի մակարդակը։ Դա հատկապես վերաբերում է այն կանանց, ովքեր սեքսի ժամանակ լիցքաթափված են ու կաշկանդված չեն»,- մեջբերում է Medical Daily –ն հոգեթերապեւտ Ֆրեն Ուոլֆիշին

Սոցիալական աշխատող  Քերի Սայմոնը՝ Սենտ Լուիսից կարծում է, որ սեքսն ու մտերիմ հարաբերությունները մարդու օրգանիզմում նվազեցնում են կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։

5. Սեքսը լավացնում է քունը

Բոլորին հայտնի է, որ մեզնից ոմանք սեքսից հետո միանգամից անջատվում են ու քնում, ու դրա համար պատճառ կա։ Սեքսի ժամանակ արտադրվող էնդորֆինները մեզ օգնում են մտնել էյֆորիայի նման բնական վիճակ, ու այն հանգեցնում է լարվածության մակարդակի նվազմանը։ Օրգազմի ժամանակ արտադրվող օքսիտոցինն էլ է նպաստում քնին։ Օքսիտոցինը անվանում են «սիրո հորմոն», քանի որ այն արտադրվում է ֆիզիկական մտերմության ժամանակ։

NEWS.am Medicine

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular