ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայի դեմ պայքարը տապալած Սասուն Խաչատրյանն ի՞նքն է նպաստում կոռուպցիոն ռիսկերի աճին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սասուն Խաչատրայնի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի աչքի ընկավ, թերևս, միայն նրանով, որ ժամկետից շուտ սպառել էր իրեն հատկացված գումարն ու կառավարությունից կրկին գումար ուզել՝ մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության իրականացման հանգամանքով։ Նշենք, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 6-րդ հավելվածով, 2022 թվականի ժամանակահատվածում առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել էր 1 մլրդ 269 մլն 400 հզր դրամ:

Կոռուպցիայի դեմ պայքերելու նպատակով ստեղծված կոմիտեն նախորդ տարի 189 մլն 300 հզր դրամ (մոտ 455 հզր դոլար) է հատկացրել ավտոպարկի թարմացման համար:

Սա միակ տարակուսելի ծախսը չէ:  Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 21-ին պայմանագիր է կնքել «Տիգման Գրուպ» ՍՊ ընկերության հետ, ըստ որի` երկու անօդաչու թռչող սարք՝ դրոն, է ձեռք բերել։ Դրոններից յուրաքանչյուրի արժեքը 1․900․000 դրամ է եղել, ընդհանուր՝ 3․800․000 դրամ։

790,000 դրամով ձեռք են բերվել հովացման համակարգերի սպասարկման ծառայություններ, այն էլ մեկ անձից գնման ընթացակարգով:

1,781,470 դրամի վարչական սարքավորումներ են ձեռք բերվել առանց մրցույթի՝ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ից: Այս ընկերությունը հայտնվել էր տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: Ստուգման ժամանակ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ ԱՎՕ)՝ տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները և ռեեստրում գրանցման վկայականները։ Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի մի քանի պահանջներ: ՍՊԸ-ն տուգանվել էր 2 միլիոն դրամի չափով:

Վահագն Մելիք-Մարտիրոսյան ԱՁ-ից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերվել 2,207,196 դրամի վարչական տեխնիկա:

«Քոփի Փրինթ» ՍՊԸ-ից 985,000 հազար դրամով ցուցատախտակներ են ձեռք բերվել՝ կրկին առանց որևէ մրցույթի։

 

150,000 և 500,000 դրամի ավտոտեխնիկայի արդիականացման ծառայություն է գնվել «Տոյոտա Երևան»-ից, որի սեփականտեր Սամվել Մայրապետյանի դեմ, հիշեցնենք, քրեական գործ էր հարուցված։

«ՄՈՆՏԱԼ» ՍՊԸ-ից 990,000 , 880,000 և 849,600 դրամի եռակցման ծառայություն, խողովակ և ճաղավանդակ է ձեռք բերվել։

Ակնհայտ է, որ մեկ անձից գնման ընթացակարգով նման գնումներ կատարելը՝ այն էլ տասնյակ միլիոնների հասնող գնումներ կատարելը, իրենց մեջ պոտենցիալ կոռուպցիոն ռիսկ են պարունակում: Ստացվում է՝ Սասուն Խաչատրյանը նշանակումից ի վեր ոչ միայն չի հաջողում աչքի ընկնել քիչ թե շատ էական և աղմկոտ բացահայտումներով, դեռ մի բան էլ, կամա թե ակամա, ինքն է նպաստում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular