ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմո՞ւմ է գրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, կամ գուցե արդեն գրել է, որը դեռեւս չեն հրապարակում։ 
Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը, կամ գուցե երկուշաբթի՝ եթե ինչ-որ ֆորսմաժորի պատճառով այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումների հետ է եղել։

Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, որը ձգտում է արտահերթ ընտրություններով՝ նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշը։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցի։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները։

Մամուլը գրեց, որ փոխնախարարի դեմ հարուցված քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, որը քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։ Փոխնախարարի կալանավորման առիթով անգամ ներիշխանական բուռն վեճեր են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եւ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմումը գրել, սակայն դա դեռ չի նշանակում, թե գնալու են արտահերթ ընտրությունների։ Դրա վերաբերյալ պետք է առանձին քաղաքական որոշում կայացվի։ «Երևանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա հրաժարականից հետո հաջորդ երեք օրերին ավագանին պետք է որոշի, թե երբ է ավագանու արտահերթ նիստ գումարում, որ իր կազմից ընտրի քաղաքապետ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություններ։ 

Ըստ ամենայնի՝ այս տարբերակը չի աշխատի, քանի որ Տիգրան Ավինյանն ավագանու ցուցակում չկա, ուստի չի կարող քաղաքապետի թեկնածու առաջադրվել, իսկ իր կուրացիայի տակ գտնվող ավագանին, բնականաբար, այլ թեկնածուի չի ընտրի։ Եթե այս սցենարը չի աշխատում, օրենքը թույլ է տալիս քաղաքապետի փոխարինող նշանակել՝ ավագանու կազմից, քաղաքապետի տեղակալներից առաջինին, այս դեպքում՝ Լեւոն Հովհաննիսյանին։ Իսկ եթե այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա կառավարությունը ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ՝ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular