ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը կազմաքանդելու հերթական փորձը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Երբ խոսվում է հետպատերազմյան շրջանում մեր ունեցած պրոբլեմների մասին այդ թվում, ցավոք, նաև դավաճանության մասին, սրանով մենք անվանարկում ենք և որակազրկում ենք բանակը։ Առաջարկում եմ, գնահատականներ հնչեցնելիս դա չտարածել զինված ուժերի վրա։ Եթե զինված ուժերում կան այդ բարքերը, դա պետք է արմատախիլ անենք ու պիտի անենք համատեղ։ Բայց դա տանել նրան ու ասել ամբողջ բանակին ասում են դավաճան, բանակի մասին վատ բաներ են ասում, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնա, հեռու մնացեք բանակից այդ տեսակետներով ու այդ մտածելակերպով։ Այսօր զինված ուժերում ծառայում են բազմաթիվ անձնանվեր մարդիկ»:

Այս մասին Խորհրդարանում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իհարկե չհամաձայնել Սուրեն Պապիկյանի հետ այս հարցի շուրջ միանշանակ չի կարելի։ Իսկ ինչը ստիպեց պաշտպանության նախարարին անդրադառնալ այդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցված արտահայտությունները։ Բանն այն, որ դաստիարակչական տեքստը պետք էր անձամբ բացատրել Փաշինյանին, քանի որ հենց նա է խոսել 50 զինծառայողների և սպաների պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղավոր լինելու մասին՝ անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով։

Արդյո՞ք հենց այս 5 տասնյակի զինծառայողների և սպաների դավաճանությունը կարող էր բերել նման ելքի, հատկապես, որ այդ գործերն ավելի շատ կարճվում են, դոփում են տեղում, քան ուղարկվում դատարան։ Ավելին՝ պետական դավաճանության որևէ դեպքով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա։ 


5-րդ շարասյան մասին հայտարարությունները, իրապես, բարոյալքում են բանակը։ Փաշինյանը մեղադրում է բանակին դավաճանության մեջ և այո, այդ պիտակը տարածում է ողջ սպայական անձնակազմի և զինվորների վրա։ Հաջորդիվ էլ խոսում է նոր սպասվող էսկալացիայի մասին։ Պարո՛ն Փաշինյան, զինվորը, որը գիտի, որ իր երկրի ղեկավարությունն իրեն դավաճան է համարում, կամ առնվազն իր և իր զինակից ընկերների մեջ դավաճան է փնտրում, ի՞նչ տրամադրովածությամբ և ի՞նչ ոգով է սահման պահելու։ Ձեր արտահայտությունները և գնահատականները զինվորականին ստիպելու են, որ մարտական ընկերոջը չվստահի, նրա մեջ դավաճան փնտրի։ Սա բանակը, որպես իստիտուտ կազմաքանդելու հերթական քայլն է, կրկին իշխանությունն է բերում օրակարգ։


Այս տեսանկյունից հարցին անդրադարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․ «Այո՛, եթե բանակում պետական դավաճանության դեպք է գրանցվում, չպետք է այդ խարանը տարածել բոլոր զինվորականների վրա, սակայն սրա մասին Պապիկյանը մանրամասն պետք է բացատրի իր վերադասին` Փաշինյանին, ով մի կողմից խոսում է էսկալացիայի բարձր հավանականության մասին, մյուս կողմից` զինված ուժերին մեղադրում դավաճանության, 5-րդ շարասյուն լինելու, իր խնդիրները չլուծելու մեջ:


Մարտական գործողություններից առաջ բանակի հասցեին այսպիսի ծանր մեղադրանքներ, վիրավորանքներ հնչեցնելն անշուշտ ծանր հարված է առանց այդ էլ վիրավոր պաշտպանական համակարգի համար:

․․․ Իսկ դավաճանությունների ու 5-րդ շարասյան փնտրտուքի խնդիրն արդյունավետ լուծելու համար իշխանությունը պետք է սկսի սեփական շարքերից»։
 Այս տեսակետն է կիսում նաև ՊՆ թիկունքի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով «Հրապարակի» հետ զրույցում մասնավորապես ասել է․ «Ձեր բարձրացրած հարցերի պատասխանը գլխավոր դատախազի տեղակալը Հանրայինով որոշ ժամանակ առաջ տվել է` Պետրոսի եթերում նա ասել է, որ բոլոր էդ մեղադրանքով ձերբակալվածները՝ կարծեմ 25 թե 28 հոգի, հայրենիքի դավաճանության հոդվածով բոլոր ձերբակալված մարդիկ, բոլորը հակառակորդի հետ սկսել են աշխատել 2020 թվականի ընթացքում, ընդամենը մեկն է, որ 2018 թվականից է հակառակորդի հետ համագործակցել։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են ներդրել «5-րդ շարասյունը», և ինչո՞ւ է ներդրվել, ո՞ւմ մեղքով, իսկ ավելի պարզ՝ «5-րդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»։  


Իրապես մարդը միշտ դիմացինին մեղադրում է նրանում, ինչին ինքն է ընդունակ։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular