ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ գնալ մի տեղ, որտեղ անցակալի ես

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մարտի 15-ին արդարադատության նախարարի հրամանով և օրենքի ուժով Բրյուսովի համալսարանի 3 հոգանոց խորհուրդ ստեղծվեց, որի կազմը ղեկավարում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այդ խորհուրդն էլ այսօր ռեկտորի ԺՊ է նշանակել չընտրված ռեկտոր, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին:

Ուսանողները և դասախոսական անձնակազմը դասադուլ և գործադուլ էին անում՝ հայտարարելով, որ չեն ուզում Գյուրջինյանին տեսնել իրենց բուհի ռեկտորի դերում, համաձայն չեն և չեն կիսում այն ծրագրերը, որ Գյուրջինյանն առաջարկել է բուհի զարգացման համար: 


Դավիթ Գյուրջինյանը հարգված անձնավորություն է, հիանալի մասնագետ, բազմաթիվ գրքերի և աշխատությունների հեղինակ, երկար տարիներ ղեկավարում է Լեզվի պետական կոմիտեն, հասարակությունն իրեն ընդունում էր, որպես մտավորական, որը պետք է գործեր ի օգուտ սեփական երկրի: Հիմա նա փաստացի մասնակից է դառնում կազմաքանդման պրոցեսի և անում է քայլեր, որը ոչ թե հարիր չէ մտավորականին, այլ հենց իրեն և իր կենսագրությանը:

Բուհը փաստացի քանդում են, լուծարում են՝ անունը դնելով օպտիմալացում: Սա Գյուրջինյանը չտեսնել կամ չգիտակցել չի կարող, գոնե ինքն իր համար սա հասկանում է և կարելի է բացառել, որ անում է քայլեր չգիտակցելով կամ ռեալ չգնահատելով իրավիճակը: Ինչպես կարելի է մի քանի հարյուր հազար դրամը փոխարինել սեփական արժանապատվության, անաչառ մտավորական մնալու, ոլորտում դիրք ու հեղինակություն ունենալու հետ:

Իրապես անհասկանալի է:  Պարո՛ն Գյուրջինյան, ինչպե՞ս և ինչո՞ւ գնալ մի տեղ, որտեղ անցակալի հյուր եք, անկախ նրանից թե ով է ուղորդում և հորդորում երբեք պարտված չհամարել Ձեզ: Ամենայն անկեղծությամբ՝ ի՞նչը Ձեզ չէր հերիքում, բավարարում Լեզվի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, ի՞նչը դրդեց միանալ մի թիմը, որը կործանման ճանապարհով է տանում ամբողջ երկիրը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular