ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կոռուպցիան համակարգային չէ, բայց համատարած է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախօրեին կայացած իր ասուլիսում հայտարարում է. «Համակարգային կոռուպցիան Հայաստանում չկա, պնդում, թե ավելացել են կոռուպցիոն բացահայտումները»։

Իրավապաշտպանները, սակայն, Փաշինյանի հետ համակարծիք չեն, ավելին, նշում են, որ համակարգային կոռուպցիա, ինչպես 2018 թվականի իշխանափոխությունից առաջ էր՝ չկա, սակայն կա համատարած կոռուպցիա, ընդհուպ մինչև պետական ամենաբարձր օղակներում։

«Իրազեկ քաղաքացիաների միավորման» ղեկավար Դանիել Իոնիսյանը մի շարք փաստարկներ է ներկայացրել, որ հակակոռուպցիոն դատարանի նախագահ է ընտրվում մարդ, ով հարյուրավոր օրեր կեղծ գործուղումների է գնացել, բյուջեի փողը ստացել է, հետո այդ գումարը վերադարձրել է, իսկ նրան դատելու փոխարեն նշանակում են հակակոռուպցիոն դատարանի նախագահ։

Կոռուպցիոն ոչ պակաս ծանր դրսևորում է նաև Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված դեպքը, երբ պարզվել էր, որ նա 69 միլիոն դրամով մեծ բնակարան էր գնել կառուցվող շինությունում, իսկ այժմ դրա շուկայական արժեքը հասել է գրեթե 169 միլիոն դրամի։

Ըստ Իոնիսյանի՝ Սուրեն Պապիկյանի 50-ից 100 միլիոն դրամի զեղչ է արվել բնակարանի մեջ, մինչդեռ որևէ մեկին, այդ թվում լրագրողներին, կամ այլ շարքային քաղաքացիների, որևէ բնակարանի մեջ երբևէ զեղչ չեն անի, իսկ սա կոռուպցիոն դրսևորում է։ Չնայած Փաշինյանը իր ասուլիսում փորձում էր չքմեղանալ, ավելին՝ հորդորում էր լրագրողներին 300 հազար դոլարով գնել Սուրեն Պապիկյանի արդեն 420 հազար դոլար արժողությամբ տունը, վստահաբար կարելի է փաստել, որ Հայաստանում կոռուպցիան այդպես էլ արմատախիլ չի արվել, իսկ «հեղափոխական» թիմը իշխանության գալուց հետո ինքն է սերտաճել բյուրոկրատական ապարատի հետ, աստիճանաբար սովորում է կոռուպցիայի բոլոր ելևէջները և շատ կարճ ժամանակահատվածում գերազանցելու է նախկիններին, որքան էլ Փաշինյանը անմեղ տեսք ընդունի և փորձի հակառակի մեջ համոզել մարդկանց։

Նոնա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular