ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անդրկովկասի ապագան կանխորոշված է. ԱՄՆ–ի պատճառով Ադրբեջանը կարող է անհետանալ աշխարհի քարտեզից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ անցել է այն դարաշրջանը, երբ «հեռավոր» խաղացողները կարող էին ազդել Անդրկովկասում կատարվողի ամեն ինչի վրա։ Այդ մասին Հանրայինի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ, Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը։ «Անդրկովկասի ապագան կանխորոշված ​​է, այնտեղ ամեն ինչ դետերմինացված ​​է։ Արտաքին խաղացողները, բացի Իրանից, Թուրքիայից և Ռուսաստանից, հեռվից խաղացողներ են: Անցել է այն դարաշրջանը, երբ նրանք կարող էին ազդել իրադարձությունների ընթացքի վրա»,- ասել է Տարասովը։


«Երկրորդ կետը Ռուսաստանի շրջադարձն է դեպի արևելք, և Ռուսաստանի համար Կովկասի երկրների պետական ​​վերակազմավորման հարցը իսկապես դարձել է օրակարգային։ Դժվարանում եմ ասել, թե արդյո՞ք Անդրկովկասի ներկայիս պետությունները կմնան այն սահմաններում, որոնցում կան այսօր։ Հետագայում միանգամայն հնարավոր է, որ նոր կազմավորում հայտնվի»,- կարծիք է հայտնել փորձագետը։


Տարասովը չի բացառել նաև բացասական սցենարը, քանի որ ԱՄՆ-ն առաջ է մղում Ադրբեջանի և Իրանի համար այսպես կոչված բաժանված ժողովուրդների նախագիծը։ «Եթե նրանք կարողանան դա իրականացնել և ոտքի հանել իրանցի ադրբեջանցիներին... Ադրբեջանը կարող է անհետանալ աշխարհի քարտեզից»,- ենթադրել է Տարասովը։
Թուրքիայի համար նույնպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվում: Փորձագետի կարծիքով, այդ երկիրը «բալանսավորում է աշխարհաքաղաքական փլուզման եզրին»։ «Ամերիկացիները չեն հրաժարվում աջակցել քրդական գործոնին, և եթե նրանց հաջողվի հասնել ինքնավարության Թուրքիայի տարածքում, ապա Հայաստանին արդեն սահմանակից կլինի մեկ այլ պետության հետ։ Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ները քննարկում են տարածաշրջանի պետությունների, օրինակ Ադրբեջանի և Թուրքիայի անվանափոխության հարցը»,- հավելել է Տարասովը։


Նա ընդգծել է, որ երես թեքելով Ռուսաստանից Անդրկովկասը հայտնվել է մեծ Մերձավոր Արևելքի գոտում, և այսօր Անդրկովկասի պետությունները կախված են այդ տարածաշրջանի իրավիճակից։ Սակայն իրավիճակը փոխվում է, և Վրաստանի ղեկավարությունը դա հասկանում է։ «Վրացական ղեկավարությունը խորապես գիտակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները, որից հետո Ռուսաստանը կշրջվի դեպի հարավ, և ստիպված կլինի ստեղծել միասնական անվտանգության համակարգ։ Բայց դա հեռանկարային հարց է»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular