ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս արցախա-ադրբեջանական կոնֆլիկտը դարձավ հայ-ադրբեջանական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ 2020թ-ի 44-օրյա պատերազմը կար կոնֆլիկտ, որը հստակ կոչվում էր արցախա-ադրբեջանական: Իհարկե, որպես կողմ բանակցում էր Հայաստանը, որը ներկայանում էր, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, և` Ադրբեջանը: Երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց բանկացությունները սկսել սեփական կետից, ինչ-որ փուլում Թուրիքան ևս արդեն բացահայտ դարձավ բանակցությունների կողմ: Մինչ այդ, արցախա-ադրբեջանական խնդրի մասին, կարելի է ասել, հրապարակային չէր խոսում: Դա քննարկվում էր Ալիևների ընտանիքի հետ: 


«Բանակցում ենք» արտահայտությունը հիմա բերել է նրան, որ Փաշինյանն իր ասուլիսում խոսում է միայն հայ-ադրբեջանական հակամարտությունից, որը նախկինում չի եղել: Ադրբեջանը երկար տարիներ ջանք չէր խնայում Արցախի հարցը Հայաստանի և Ադրբեջանի վեճի առարկան դարձնելու համար: Այդպես Արցախի ինքնորոշման խնդիրը դուրս էր թողնվում: Այսինքն՝ ՀՀ-ն գրավել է Ադրբեջանի տարածքը և պետք է ետ վերադարձնի: Փաստացի հիմա հասնում է դրան:


Այս իշխանությունն իր նախորդներին մեղադրում էր Արցախը բանակցություններից դուրս թողնելու մեջ, հիմա՝ ինքը մոռացել է Արցախի մասին ընդհանրապես և լուծում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, որը փաստացի գոյություն չի ունեցել: Այս իշխանության ձեռքով ստեղծվել է հայ-ադրբեջանական հակամարտություն: Ժամանակին Ադրբեջանը չէր երազում նույնիսկ Շուշիի և Ստեփանակերտի մասին, հիմա Երևանն ու Սևանն է ուզում, Զանգեզուրի միջանցք կոչվածը և նույնիսկ ամբողջ Սյունիքն է ուզում, հանքեր և այլն:

Սրա և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը ՀՀ իշխանությունն է և իր ձեռնադրմամբ աշխատող Արցախի իշխանությունը, որի հետ կարծես նույնիսկ տարակարծություններ չունեն: 


Հաջորդ իշխանությունը ներկային մեղադրելու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտ ստեղծելու կամ գուցե հրահրելու մեջ: Հիմա նախորդները Արցախին բանակցություններից դուրս թողնելը մեկնաբանում են նրանով, որ եթե ինչ-որ փուլում իրենք բանակցություններում ձախողեին, ապա ասեին, որ այո՛, իրենց համոզել են, բայց հիմա էլ հերթն Արցախինն է, պետք է խոսել նաև Ստեփանակերտի հետ: Այստեղ հարց է առաջանում, երբ Նիկոլ Փաշինյանին մեղադրեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ ստեղծելու կամ հրահրելու մեջ, Արցախից հրաժարվելու և միայնակ թողնելու, նրա անվտանգության երաշխավորը չլինելու մեջ՝ ի՞նչ հիմնավորմամբ է արդարանալու:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular