ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախն առանց արցախցիների» ծրագիրը իրականացնում են քայլ առ քայլ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի իշխանությունները՝ փաշինյանական վարչախմբի աջակցությամբ, քայլ առ քայլ իրականացնում են «Արցախն առանց արցախցիների» հրեշավոր ծրագիրը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում հայտարարել է, թե իրենց համար կարևոր խնդիր է Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղակայումը։ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո սա Ադրբեջանի ամենաառանցքային պահանջն է, որին, ըստ երևույթին, նրանք հասնելու են հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Խիստ հավաստի տեղեկությունների, անցակետի տեղակայումն արդեն գրեթե համաձայնեցված է, մնացել են մի քանի տեխնիկական խնդիրներ, ընդ որում՝ Ադրբեջանը շտապում է մեկ ամսում իրականացնել այդ հրեշավոր քայլը։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները դժգոհություններ չունեն այս հարցում, ռուսական կողմը կտրականապես դեմ է, որ անցակետի մոտ անմիջականորեն ադրբեջանցի սահմանապահներ տեղակայվեն։

Ռուս խաղաղապահները պահանջել են, որպեսզի ադրբեջանցիները հեռավար կազմակերպեն անցակետի ստուգումը, իսկ տեխնիկական միջոցները ներառեն տեսագրման և ռենտգենի սարքեր, որոնց արձանագրածը դիտելու համար ադրբեջանցիների անմիջական շփում Լաչինի միջանցքով երթևեկողների հետ չի լինի։ ռուսական կողմն այդ հարցով բանակցություններ է վարում բացառապես ադրբեջանցիների հետ՝ գիտակցելով, որ այս և այլ հարցերում մոդերատորն Ադրբեջանն է, իսկ Հայաստանի իշխանությունները թուլակամի պես ենթարկվում են բոլոր պահանջներին։

Ադրբեջանն այս ընթացքում չափազանց պրագմատիկ քայլերի է դիմում։ Փաթեթով խաղաղության պայմանագիր ստորագրելու փոխարեն դրվագ առ դրվագ առաջ է մղում յուր պահանջները։ Այս պահի գերխնդիրը Բաքվի համար հենց անցակետ տեղադրելն ու երթևեկությունը լիակատար վերահսկելն է։ Այդ քայլը արցախցիների զգալի մասի արտագաղթի կհանգեցնի, հսկայական հոգեբանական ազդեցություն կունենա արցախցիների վրա։

Մոնիկա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular