ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը անընդհատ աճել է, աճել է 2020-ի պատերազմից առաջ, դրանից հետո, եւ ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՀՀ սահմանի երկայնքով, եւ ԼՂ-ում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է եւ կան որոշակի այլ տվյալներ: Մենք համոզված ենք եւ 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ եւ սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Մենք հասկանալով, որ հարցեր ենք ստանում, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն չունենք, տեղում ունենաք տեղեկատվություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից. «Ընդ որում, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ համաձայնեց, հետագայում հրաժարվեց այդ տարբերակից:

Ադրբեջանը մեզ մեղադրում էր ԼՂ-ում բանակ ունենալու մեջ, ես ասացի, որ մենք ԼՂ-ում բանակ չունենք: Ես ասացի՝ այս բանավեճը վերջ չունի, մենք կարող ենք անել հետեւյալը, միջազգային դիտորդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք տեղում գնահատեն իրավիճակը եւ հանդես գան զեկուցյով: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Այսօր էլ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է էսկալացիայի վտանգը, եւ հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաեւ էթնիկ զտումներ իրականցնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ պատեհ կլինի, որ ԼՂ եւ Լաչին միջանցք ուղարկվի փաստահավաք առաքելություն»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այստեղ ամենակարեւոր գործոնը մարդկային եւ ժողովրդի կամքն է. «Այստեղ ամենակարեւոր գործոնը ԼՂ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու կամքն է: Մեծ հաշվով սրա մասին է խոսքըԼ: Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը:

Եթե որեւէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու ՀՀ ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Մենք պետք է մեր կամքը ի ցույց դնենք անկախ ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ:

Շատ կարեւոր են, որ մենք նկատենք ու գնահատենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե կան այդպիսի դրսեւորումներ, դրանք ունեն արտաքին աղբյուր:

Շատ կարեւոր է ապացուցելի դարձնել, որ էսկալացիայի մեղավորը մենք չենք: Սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք: ԼՂ-ում եւս այդ մեխանիզմը կա, որը հուսամ, պատշաճ կաշխատի: Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի եւ նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»;

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular