ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ամեն ինչ արել է, որ իր թիմակիցը համարվող Գեւորգ Սիմոնյանին չկալանավորեն եւ հարուցված քրեական վարույթը սառեցնեն՝ գոնե մինչեւ իր քաղաքապետ ընտրվելը։ Խնդիրն այն է, որ քովիդի շրջանին վերաբերող սկանդալային չարաշահումների գործը նաեւ քաղաքական բաղադրիչ ունի, ոմանք կարծում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել Արսեն Թորոսյանին, ով ՔՊ-ին խայտառակեց՝ բացահայտելով վերջին համագումարում վարչության ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքները:

Ըստ այս վարկածի՝ առաջիկայում ձերբակալվելու է նաեւ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, իսկ ոմանք էլ վստահ են, որ Փաշինյանի գլխավոր նպատակն Ավինյանին՝ որպես քաղաքապետի թեկնածուի, չեզոքացնելն է, որին իր պաշտոնի հավակնորդ է համարում։ Այսինքն, այս գործով միանգամից երկու նապաստակ է ուզում խփել․ փոխել ՔՊ քաղաքապետի թեկնածուին՝ առաջ քաշելով Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, եւ ասպարեզից վերացնել իր աթոռի պոտենցիալ հավակնորդին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել էր պարետատուն, իսկ պարետ էր նշանակվել Ավինյանը։ Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ դեռեւս շաբաթներ առաջ են տեղեկություններ տարածվել, որ Փաշինյանը մտահոգ է Ավինյանի չաճող վարկանիշից եւ նրան ուզում է քաղաքապետի այլ թեկնածուով փոխարինել։

Այս պարագայում ՔՊ էլեկտորատը կարող է էքստազի մեջ ընկնել, որ իրենց Նիկոլը պայքարում է ոչ միայն նախկինների, այլեւ իր թիմի «կոռումպացված», «թալանչի» ներկայացուցիչների դեմ, եւ այս մի մանյովրն էլ ՔՊ-ի օգտին կաշխատի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular