ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր սկանդալ՝ Հայաստան-Թուրքիա խաղից առաջ․ քննադատել են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովին

ՍՊՈՐՏ

Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը քննադատել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին՝ Ռուսաստանի առաջնության խաղացողներին հավաքական հրավիրելու համար։ Այս մասին հաղորդում է championat-ը։

«Ես կարդացել եմ, որ նա խաղացողներ է վերցրել Ռուսաստանի առաջնությունից, «Լոկոմոտիվից» և ինչ-որ այլ տեղից: Այդ ամենը բարդ է: Թե մարդիկ ինչ են ասում և ինչ են անում, երկու տարբեր բաներ են: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը։ Ես էլ դա չեմ հասկանում։ Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվել Պետրակովը, հատկապես այն իրավիճակում, որում այժմ գտնվում է մեր ողջ երկիրը։ Այդ ամենը մի քիչ անընդունելի է։ Չէ որ շատ խաղացողներ կան, ովքեր խաղում են այլ երկրներում: Ժամանակին, ի վերջո, նրանց թիմը նատուրալացրել է և՛ ֆրանսիացիներին, և՛ արգենտինացիներին, որոնք ծագումով հայ են։ Անկեղծ ասած, ես ցնցված եմ այս ամենից»,- Բուրյակի խոսքերն է մեջբերում FanDay-ը։

Ռուսաստանի առաջնության չորս խաղացողներ հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ Նաիր Տիկնիզյանը (Լոկոմոտիվ), Խորեն Բայրամյանը (Ռոստով), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար) և Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար-2):

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular