ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022 թվականի ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկ․ Ռուստամ Բադասյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցման և մինչև 2026 թվականը 60 տոկոսից ցածր մակարդակի ապահովման, ինչպես նաև հարկաբյուջետային կանոններով սահմանված պետական ֆինանսների «ոսկե կանոնների» ամբողջական պահպանման վերադարձի թիրախներն ապահովված են. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Ըստ նախարարի` մասնավորապես 2022-2026 թվականների ՀՀ Կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին 60,5 տոկոս, իսկ 2026 թվականին` 53,8 տոկոս, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է` 50 տոկոսից կազմելով 46,7 տոկոս: Սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար» հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

2022 թվականի ընթացքում պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ կամ ընդամենը ֆինանսավորման 79,2 տոկոսը, իսկ արտաքին վարկերի հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը` 66,2 մլրդ ՀՀ դրամ կամ ընդամենը ֆինանսավորման 20,8 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորման կշիռն աճել է 38,6 տոկոսով: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 9,1 տոկոսով, որը մեղմել է պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումների նկատմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարը նաև նշել է, որ Հարկային օրենսգրքում իրականացվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ, որոնք հնարավորություն են ստեղծել մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնելու մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ` դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ: Բարձրացվել է նաև 2023 թվականի ռոյալթիի կանխավճարների չափը. 25 տոկոսի փոխարեն սահմանվել է 30 տոկոս: Բարձրացվել է խաղային ոլորտի ինտերնետ շահումով խաղերի տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի հարկային բեռը, մասնավորապես, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի մասով խաղադրույքներ ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են պետական տուրքեր` ինտերնետ շահումով խաղերի մասով յուրաքանչյուր 100 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` 175 մլն ՀՀ դրամի չափով, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի մասով` յուրաքանչյուր 50 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` 50 մլն ՀՀ դրամի չափով: Խաղային ոլորտի մասով վերոնշյալ պետական տուրքի դրույքաչափերը կիրառվելու են 2023 թվականի հուլիսի 1-ից:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2022 թվականի ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկ, որը 339 միլիարդով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Նշվել է, որ 2022 թվականի շուրջ 8,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ՀՆԱ-ի պայմաններում փաստացի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է մոտ 22,7 տոկոս` մնալով նույնը նախորդ տարվա համեմատ: Սակայն եթե վարչարարության գնահատման նպատակով 2021-2022 թվականների հարկային եկամուտների մեջ ներառվեն նաև եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, ինչպես նաև 2022 թվականին մաքսատուրքի գծով ԵՏՄ ընդհանուր բյուջեից շուրջ 58,3 մլրդ պակաս ստացված գումարը, ապա ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի մոտ 23,9 տոկոս, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից (23,2 տոկոս) ավելի կլինի մոտ 0,7 տոկոսային կետով: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ էական աճ արձանագրվել է բոլոր հարկատեսակներով, մասնավորապես, ԱԱՀ աճը` 22,2 տոկոս, շրջանառության հարկը` 25,7 տոկոս, շահութահարկը` 40,5 տոկոս: Ըստ ՊԵԿ նախագահի` բացառությունը միայն մաքսատուրքն է, որը նախապես պլանավորվածից հայտնի հանգամանքների պատճառով ԵԱՏՄ-ից պակաս ստանալու հետևանքով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը չի բարելավվել: Մաքսատուրքերից մուտքերի նվազման պատճառը ԵԱՏՄ-ում լոգիստիկ շղթաների փոփոխություններն են և ԵԱՏՄ երկրներից հատկապես Ռուսաստանում մաքսատուրքերի հավաքագրման նվազումը, որի հետևանքով նվազել է նաև մաքսատուրքերի ԵԱՏՄ ընդհանուր բյուջեն:

1000 խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն ՀՀ դրամ կամ ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 78 տոկոսը, որը 32 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2022 թվականի մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021 թվականի, այլ նաև դրան նախորդող, այդ թվում` տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ: Շուրջ 212,3 մլրդ ՀՀ դրամով կամ 32 տոկոսով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների մասով, իսկ ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները կազմել են շուրջ 28 մլրդ դրամ` 2021 թվականի համեմատ 10 մլրդ ՀՀ դրամով ավելի:

2022 թվականի արդյունքներով հաշվարկային փաստաթղթերով, այդ թվում` ՀԴՄ կտրոններով հարկ վճարողների կողմից հայտարարագրվել է շուրջ 10,2 տրլն ՀՀ դրամ շրջանառություն, որն ավելի է 2021 թվականի շրջանառությունից (8,2 տրլն ՀՀ դրամ) շուրջ 25 տոկոսով:

Օրվա բանախոսները պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular