ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին առևտրական Աղազարյանը որոշել է վերացնել փողոցային առևտուրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տգետների և ապիկարների մի փունջ է, որը նաև սեփական «ծաղիկներն» ունի։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայ հանրությանը վաղուց հայտնի է իր անհեթեթ մտքերով և պարբերաբար տարբեր սկանդալային իրավիճակներում հայտնվելու ունակությամբ։ Օրեր առաջ էլ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կռիվ էր արել փողոցային առևտրականների հետ, քաշքշել և ոտքով հարվածել էր կարտոֆիլ վաճառողների ապրանքին, պահանջել հեռացնել այդ տաղավարները, իբր դրանք վտանգում են փողոցային երթևեկությունը։

Քաշքշուկից հետո Աղազարյանին և վաճառողին կանչել էին ոստիկանություն։ Հովիկ Աղազարյանը տուժող էր ճանաչվել, իսկ առևտրականին ձերբակալել, ապա ազատ էին արձակել։ Այս միջադեպից հետո Աղազարյանը հանդարտվելու և իր արարքի համար ներողություն խնդրելու փոխարեն ավելի է բարբոքվել և այժմ էլ մտադիր է փողոցային առևտրի դեմ պայքարը մինչև վերջ հասցնել։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա գրություն է ուղարկել քաղաքապետին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։

Ինքը՝ Աղազարյանը, տեղեկությունը հաստատել է՝ նշելով, որ դեռևս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ հիմքերն օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը դա կարող է ճանաչել գերակա շահ և, փոխհատուցելով սեփականատիրոջը, ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները։

Ըստ Աղազարյանի՝ փողոցում առևտուրը վթարային իրավիճակ է ստեղծում։ Վթարայինը չգիտենք, սակայն իրավիճակն այդքան ծիծաղելի չէր լինի, եթե ինքը՝ Աղազարյանը, առևտրականի անցյալ չունենար։ Նախորդ կյանքում, երբ դեռ Աղազարյանը պատգամավոր չէր դարձել, այսպես կոչված. հեղափոխության շնորհիվ, նաև հեռացվել էր ՀՅԴ-ից , Նոր Նորք համայնքում փոքր խանութ ուներ, անձամբ էր առևտուր անում, իսկ այժմ հարց է դնում փողոցային առևտուրը վերացնելու վերաբերյալ։

Աղազարյանին և նրա կուսակիցներին, թերևս չի հուզում, որ փողոցային առևտրով հազարավոր մարդիկ են ապրում, իրենց օրվա հացը վաստակում։ Նա այլևս գործող իշխանության կարկառուն կադր է և հարստանալուց հետո կարողանում է իրեն թույլ տալ փողոցային առևտրականների հետ խոսել լկտի ոճով, աքացիներ տալ մարդկանց ստեղծած բարիքին։ Ի դեպ, 90-ականներին Հովիկ Աղազարյանը նաև պատգամավոր է եղել ՀՅԴ-ից և հեռացել էր կուսակցությունից՝ նեղանալով, որ իրեն փող չեն տալիս։

Հարութ Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular