ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան բանկի սնանկացումը զգալի վնաս կհասցնի Հայաստանի IT ոլորտին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ նահանգներում խոշորագույն բանկերից մեկի սնանկացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության համար։

Նախօրեին փակվել է Silicon Valley bank-ը, որը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո ԱՄՆ-ում փակված ամենամեծ բանկն է, այն ժամանակ, ի դեպ, փակված «Washington Mutual» բանկն առաջացրեց համաշխարհային ճգնաժամը։ Անցած տարվա վերջի դրությամբ Silicon Valley բանկը ԱՄՆ-ի 16-րդ բանկն էր իր չափով, իսկ անցած շաբաթվա սկզբին ճանաչվել էր ԱՄՆ լավագույն բանկերից մեկը։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «SVB»-ն ուներ 209 միլիարդ դոլարի ակտիվներ և 175,4 միլիարդ դոլարի ավանդներ, ասվում է Կալիֆորնիայի կարգավորիչ մարմնի հաղորդագրության մեջ։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կալիֆորնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոնի հետ, քնարկել են ցանկացած բանկի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները դաշնային օգնության և կարգավորիչ մարմինների աշխատանքի ասպեկտները։

Բանկի սնանկացումը կործանարար ազդեցություն է ունեցել տեխնոլոգիական ոլորտի վրա և շատ սթարթափեր փորձում են նվազագույնի հասցնել կատարվածի հետևանքները։ «SVB»-ն ոչ միայն կանխիկ գումար էր ընդունում ստարտափերից, այլև առաջարկում էր նրանց վենչուրային և այլ փոխառություններ, ինչպես նաև տրամադրում էր բանկային և վարկային ծառայություններ վենչուրային ընկերություններին։

Ըստ մասնագետների՝ բանկի սնանկացումը իրարանցում է առաջացրել Սիլիկոնյան հովտում, խնդիրներ են առաջանում նաև աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կան ամերիկյան ընկերությունների մասնաճյուղեր կամ կոնկրետ հենց այդ բանկի հետ համագործակցող սթարթափեր։ Հայաստանում ևս բազմաթիվ սթարթափեր կանգնած են փակվելու վտանգի առջև։ Հայկական ՏՏ ոլորտը լրջորեն կախված է ԱՄՆ-ից և բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ փաստում են, որ այժմ արդեն իրենք էլ են ստիպված լինելու ծախսերի կրճատումներ անելու կամ էլ խնդիրներ են ունենալու ԱՄՆ-ից գումար փոխանցելու հարցում։

ՏՏ ոլորտի մեր զրուցակիցը, որը չցանկացավ բացահայտել իր անունը, նշեց, որ կարող են ֆինանսավորման խնդիրներ ծագել։ ԱՄՆ-ից գումարների փոխանցումը, ըստ ամենայնի կնվազի, ինչպես նաև կնվազեն նոր սթարթափերի ֆինանսավորումները։ Թե որքան կտևի այս իրավիճակը, բարդ է ասել, սակայն փաստ է, որ ԱՄՆ-ում մեկ բանկի շուրջ ծագած իրավիճակը կարող է համաշխարհային ճգնաժամ հարուցել առնվազն ՏՏ ոլորտում։ 

Սոնա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular