ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բացվել է ռուս ձեռներեցների բիզնես ակումբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Economy.gov.ru–ն գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում կայացել է ռուս ձեռներեցների «Հերմես» բիզնես ակումբի առաջին հանդիպումը։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից միջոցառմանը մասնակցել է փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Ողջույնի խոսքում փոխնախարարը նշել է ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և դրանց ռազմավարական բնույթը։


«Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը։ Արդյունաբերական երկխոսությունը զարգանում է մետալուրգիայի, դեղագործության, ավտոմոբիլային, գյուղատնտեսական ճարտարագիտության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Համատեղ ծրագրեր են իրականացվում տրանսպորտի եւ ուղևորափոխադրումների ոլորտում»,- ընդգծել է Դմիտրի Վոլվաչը։
Նա նաև կարևորել է երկու երկրների պետական ​​կառույցների և գործարար համայնքների միջև ուղիղ կապի ձևավորումը և պատրաստակամություն հայտնել ձեռնարկատերերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։


«Ակումբը ստեղծվել է ռուսական և հայկական ընկերությունների շահերը պաշտպանելու, մարդասիրական և բարեգործական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում ձեռներեցները կկարողանան լիովին զգալ բիզնես ակումբին անդամակցելու գործնական առավելությունները»,- եզրափակել է Դմիտրի Վոլվաչը։


Ներկայումս «Հերմես» ակումբի անդամների թվում կա մոտ 35 ռուսական խոշոր ձեռնարկություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular