ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանն այդպես էլ իր տեղը չի գտնում օրենսդիրում և ուզում է վերադառնալ գործադիր աշխատանքի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ կարմրուկի տարածումը եղել է օտարերկրյա հանրապետությունից ներթափանցած և, նույնիսկ, ըստ Անահիտ Ավանեսյանի՝ այդ տարածման շղթաներից մեկը հնարավոր է եղել կանխել։


Իսկ ի՞նչ է ասում առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ պատգամավոր  Արսեն Թորոսյանը։ Նա 4 օր առաջ հայտարարեց, որ վարակի տարածումը ներհիվանդանոցային է։  Ըստ Թորոսյանի՝ պատճառը չպատվաստված բուժաշխատողն է եղել։ Նաև «ցավով» նշել է, որ չպատվաստված բուժաշխատողները երբեմն հորդորում են չպատավաստվել նույնիսկ իրենց բարեկամ-հարազատներին, և կոչ է արել տուրք տալ իրենց ակադեմիական գիտելիքներին, այլ ոչ թե այլ աղբյուրներին։


Առողջապահության նախարարությունից լրատվականներին մեկ պատասխան են տալիս՝ չեն մեկնաբանում Արսեն Թորոսյանի ասածը։


Այստեղ, իհարկե, պետք է թողնել, որ հայտարարությունները նախարարությունն անի, ինչպես Արսեն Թորոսյանի նախարար եղած ժամանակ էր։ Իհարկե մի տարբերությամբ՝ այն ժամանակ կիքսերը նախարարությունն էր տալիս։


Ուշագրավ է, որ Արսեն Թորոսյանն այդպես էլ իր տեղը չի գտնում օրենսդիրում և ուզում է վերադառնալ գործադիր աշխատանքի, իսկ գործադիրում հանգիստ աշխատող Անահիտ Ավանեսյանն իր կադրն էր։ Բանն այն է, որ, սա հաշվի առնելով, Ավանեսյանը հրապարակային չի հակադարձում Թորոսյանին, բայց ակնհայտ է, որ հարաբերությունները լարված են։ Թորոսյանը պարբերաբար խառնվում է նախարարության աշխատանքին։  Չլինելով նույնիսկ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ Թորոսյանն այցելում էր հիվանդանոցներ և այլն։ Հիմա էլ հայտարարում է, որ անհարժեշտ է օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ կարգելվի չպատվաստված երեխաների մուտքը ուսումնական հաստատություններ։

Իհարկե, սա պատվաստումը պարտադիր հայտարարելու նման մի բան է,  բայց դա այլ հարց է։ Եթե կա նման նախաձեռնության անհրաժեշտություն, որը 95 տոկոս պատվաստման ֆոնին, մի փոքր վիճելի է, ամեն դեպքում դրա մասին պետք է խոսի Առողջապահության նախարարը, կամ գոնե խորհրդարանի հանձնաժողովի նախագահը։ 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular