Դառնալ հայտնի՝ նկարելով հայտնիներին․ Դեփի նոր տաղանդը
ՄՇԱԿՈՒՅԹՀոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը, բացի կինոյից ու երաժշտությունից, զբաղվում է գեղանկարչությամբ։ Նա վերջերս սկսել է վաճառել իր նկարները եւ արդեն հասցրել է մոտ 5,4 մլն դոլար վաստակել։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Կտավները ներառված են դերասանի ստեղծագործությունների նոր հավաքածուում, որը կոչվում է «Ընկերներ և հերոսներ»: Դրանք ներկայացված են Լոնդոնի Castle Fine Art պատկերասրահում։
Հավաքածուն ներառում է փոփ-արտ ժանրի դիմանկարներ, որոնցում պատկերված են ռեգգի կատարող հանրահայտ Բոբ Մարլին, ամերիկացի գրող և լրագրող Հանթեր Թոմփսոնը, դերասաններ Հիթ Լեջերը և Ռիվեր Ֆենիքսը:
Հատկանշական է, որ Դեփի պատկերացած վերոնշյալ բոլոր հայտնիները շատ կարճ կյանք են ապրել։ Նշվում է, որ նկարներից յուրաքանչյուրի արժեքը 5400 դոլար է։
Սա դերասանի երկրորդ ցուցահանդեսն է։ Սկզբում նա ներկայացրել է դերասաններ Ալ Պաչինոյի և Էլիզաբեթ Թեյլորի, երաժիշտ Բոբ Դիլանի և Rolling Stones-ի կիթառահար Քիթ Ռիչարդսի դիմանկարները և մի քանի ժամում վաստակել 3,65 մլն դոլար։