ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ «խաղաղության օրակարգից» անդադար արյուն է հոսում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նիստերը շաբաթը մեկ անգամ ինչ-որ հայտարարություն անելու պատրվակի են վերածվել: Բուն նիստը րոպեներ է տևում, իսկ «օրակարգային հարցերն» էլ կա՛մ չզեկուցվող են, կա՛մ, այսպես ասած՝ «գաղտնի»: «Թափանցիկության» անգերազանցելի նվաճում: Հիմնականը դառնում է այն, թե «օրակարգային հարցերից» դուրս ինչ թեմայով կբարեհաճի խուճուճ, պաճուճավոր հայտարարություն անել ինքը՝ Նիկոլը: Վերցնենք թեկուզ վերջին նիստը: Նա երկար-բարակ խոսեց Ադրբեջանի կողմից մարտի 5-ին Արցախում իրականացված դիվերսիոնահաբեկչական գործողության, դրա հետևանքների, արցախցի 3 ոստիկանի զոհվելու, Ալիևի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու, Բերձորի (թշնամական տարբերակով՝ Լաչինի) միջանցքը փակ պահելու մասին:

Թվում է, թե կոշտ արտահայտություններ արեց Ալիևի ու Ադրբեջանի հասցեին: Բա՛յց: Այդ արտահայտությունների միջակայք Նիկոլ Փաշինյանը ճխտեց առնվազն 2 շեշտադրում, թե՝ ա) «անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա», ինչը նա համարում է, որ «միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ» և բ) Հայաստանը հավատարիմ է «խաղաղության օրակարգին»: Լսե՛ք, ձեր «խաղաղության օրակարգից» անդադար արյուն է հոսում, ձեր «խաղաղության օրակարգը» դեպի անէության ու կործանման տանող մեռյալ ուղի է: Ինչ վերաբերում է «Բաքու-Ստեփանակերտ խոսակցությանը»:

Նիկոլ Փաշինյանը, այդ մասին շեշտելով, իր վրայից հերթական անգամ մի կողմ է նետում Արցախի հարցով բանակցելու պարտավորությունը, առհասարակ՝ Արցախի համար պատասխանատվությունը, այն թողնում է արնաքամ եղած, արդեն երեք ամիս թշնամական բլոկադայի մեջ գտնվող Արցախի վրա: Այլ կերպ ասած՝ Արցախից մնացած բեկորը հրում է դեպի Բաքու, որ հետո ասի՝ հո ես չէի բանակցողը, ի՞նչ եք ուզում ինձանից: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է: Պարզ «օրակարգ» է. կա՛մ Արցախը ինտեգրվում է Ադրբեջանին, կա՛մ էլ կռիվ-պատերազմով վրա են տալիս ու, «քաղաքակիրթ աշխարհի» լուռ համաձայնությամբ, Արցախի հայությանը կոտորում, հայրենազրկում:

Հիմա այդ «խոսակցության» ի՞նչն է ուզում ինստիտուցիոնալ ու անխափան դարձնել Փաշինյանը, Արցախի ու հայության ոչնչացո՞ւմը: Իսկ հնարավո՞ր է, որ նման՝ ուղիղ գծով Ալիևի շահերից բխող հայտարարություններ անելը այն պարտավորություններից է, որոնց մասին Բաքվում բավականին թափանցիկ նշեց ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը... Բայց վերջինիս հայտարարություններն արդեն այլ թեմա են: Դեռ հարկ կլինի անդրադառնալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular