ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդր Ռահրը խոսել է Հարավային Կովկասում Արեւմուտքի «Կարմիր գծի» մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արեւմուտքի համար «կարմիր գիծը» Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումն է, իսկական պատերազմ։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի շրջանակներում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը։

«Այդ դեպքում Արեւմուտքը կփորձի այլ մեթոդներով ազդել իրավիճակի վրա», - ասաց նա։

Փորձագետը կարծում է, որ երեք տարի առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի վերջանալու հարցում գերակա դեր ուներ Ռուսաստանը, եւ ամբողջ աշխարհը Ռուսաստանին ճանաչում էր որպես կայունացնող հիմնական դերակատար այս տարածաշրջանում, սակայն այսօր այդ դերից ոչինչ չի մնացել։ Ավելին, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը մերձավոր արտասահմանում, ինչը կապված է Ուկրաինայում ռազմական գործողությունների եւ Արեւմուտքից մեկուսացվելու հետ։

«Ադրբեջանը սկսում է հաղթել այն առումով, որ դա անհրաժեշտ է դառնում Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որ Ադրբեջանը, որտեղ գտնվում են Եվրոպայի համար կարեւոր ռեսուրսները, ամբողջությամբ դեպի Արեւմուտք գնա։ Ռուսաստանը ցանկացած դեպքում համաձայնության կգա Ադրբեջանի հետ գազի, նավթի ու քաղաքականության հարցում։ Նույն պատճառներով Ադրբեջանը շատ կարեւոր է Եվրամիության համար՝ որպես ռուսական մատակարարումների այլընտրանք։ Ուստի այսօր ԵՄ-ն պատրաստ է աչք փակել շատ բաների վրա, ինչը նախկինում չի արել», - ընդգծեց Ռահրը։

Նա հավելեց, որ Եվրոպան այսօր ԱՄՆ-ի աջակցությամբ ակտիվանում է տարածաշրջանում, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը եւ փորձի ամրապնդվել Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի դեմ։

«Սակայն միեւնույն ժամանակ Եվրոպան ազդում է նրա վրա, որ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը սկսի բացվել, որպեսզի Հայաստանը դուրս գա մեկուսացումից։ Բայց իրականում նպատակն այն է, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ուղեծրից եւ սկսի մոտենալ Արեւմուտքին», - եզրափակեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular