ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ապտակ Նիկոլ Փաշինյանին միջազգային կառույցներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է «ժողովրդավարության» դրոշը թափահարելով ամբողջ աշխարհին իբր համոզել, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, իսկ ՀՀ իշխանությունների բարեփոխումները օրինակելի են ողջ աշխարհի համար, փաշինյանական վարչախումբը երեկ հերթական ապտակն է ստացել։

«Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը, փաստել, որ Հայաստանը շարունկում է դասվել մասնակի ազատ երկների շարքին։ Ավելին, Հայաստանի վարկանիշը 2022 թվականին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով։ Մինչդեռ դրանից 1 տարի առաջ ավելի բարձր էր՝ 55 միավոր։ Թեև զեկույցում փաաստում են, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողնել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության, փաստն այն է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը ժողովրդավարական չի համարում, ընդ որում հեղինակավոր այս կազմակերպության կարծիքը կարևոր է ողջ աշխարհում։ Նույնիսկ հարևան Վրաստանը, որը վերջին շրջանում զգալի քննադատությունների է ենթարկվում Արևմուտքի կողմից, շատ ավելի բարձր միավորներ է ստացել։ Ադրբեջանն իհարկե հայտնվել է ավտորիտար երկրների ցանկում, սակայն այս հանգամանքն առանձնապես չի մտահոգում Ալիևին, այդ երկիրը վաղուց է ոչ ազատ երկրների թվում և ալիևյան վարչակազմը նույնիսկ չի էլ փորձում ժողովրդավարության մասին կեղծ դատողություններ անել, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որքան ավելացնում է իր ժողովրդավար լինելու խոսակցությունների դոզան, այնքան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ավելի լայն ապտակներ են հասցնում՝ ծաղրելով և պարզ հասկացնելով, որ ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակելը ընդամենը ներքին լսարանին մանիպուլացնելու և խաբելու համար է, միջազգային հանրությունը հրաշալի գիտի, թե ով՝ ով է։

Արթուր Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular