ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական իրադարձությունները զգալի տնտեսական խնդիրներ են ստեղծելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ լայնածավալ բողոքները լուրջ հետևանքներ կարող են ունենալ նաև Հայաստանի վրա, ընդ որում՝ տնտեսական ոլորտում։

Հարևան երկրում բողոքի ակցիաները կազմակերպել և իրականացվում են ամերիկյան ուժերի, գրանտով սնվող կազմակերպությունների օժանդակությամբ, որպեսզի Վրաստանի գործող ադեկվատ իշխանություններին պարտադրեն միանալ հակառուսական պատժամիջոցային ռեժիմին, նաև ֆինանսապես ու զենքով աջացեն Ուկրաինային։ Ուստի զարմանալի չէ, որ Վրաստանում վերջին օրերին զգալի սրվել են հակառուսական տրամադրությունները, բազմաթիվ ռուսներ, որոնք ռելոկացիայի արդյունքում հայտնվել և տեղավորվել էին Վրաստանում, այժմ արագ կարգով հեռանում են։

Նախօրեին Վերին Լարսում բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, հազարավոր մեքենաներ փորձել են Վրաստանից վերադառնալ Ռուսաստան։ Համանման իրավիճակ է եղել նաև հայ-վրացական սահմանին։ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից հետո Վրաստանում գրեթե երկու անգամ ավելի շատ ռուսներ էին տեղակայվել, քան Հայաստանում, որտեղ ավանդաբար ռուսների նկատմամբ ավելի բարյացկամ վերաբերմունք կա։

Այժմ էլ հազարավոր ռուսներ մտադիր են տեղափոխվել Հայաստան։ Ահա այստեղ է, որ տնտեսական հավելյալ ճնշում կարող է առաջանալ Հայաստանի վրա։ ժամանողներն իրենց հետ մեծ քանակությամբ արտարժույթ են բերելու, ինչը նշանակում է, որ ճշում կլինի արժութային շուկայի վրա՝ հանգեցնելով դոլարի փոխարժեքի նվազման։ Ինչպես նախկինում, երբ դոլարի փոխարժեքի նվազումը կոնկրետ հարվածեց արտահանողներին և ՏՏ ոլորտի ընկերություններին, այս անգամ ևս նրանք ամենացավոտ հարվածը կստանան։ Տասնյակ ընկերություններ ստիպված էին փակվել, ոլորտն էլ ստիպված դիմել էր կառավարությանը՝ աջակցության համար, հատկապես որ Կենտրոնական բանկը գրեթե ոչինչ չի ձեռնարկում դոլարի փոխարժեքի նվազումը կանգնեցնելու հարցում։

Լուրջ ճնշման տակ են լինելու նաև բանկերը։ Իհարկե, ահռելի քանակությամբ դոլարի ներհոսքը շատերը կարող են տնտեսական աշխուժացման նախադրյալ համարել, սակայն փաստ է, որ 2022 թվականին դրսից տրանսֆերտները 2,5 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը, իսկ տնտեսական իրական աճ չի արձանագրվել։

Բանն այն է, որ շատերը չեն ցանկանում Հայաստանում անորոշության պայմաններում վարկեր վերցնել և ներդրումներ անել, իսկ բանկերում կուտակված գումարները հավելյալ արդյունք չեն ստեղծում։ Սա միանգամից հետևանք է ունենալու ՀՀ տնտեսության վրա, իշխանությունը մատը մատին չի տալիս իրավիճակը կարգավորելու համար։

Սուրեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular