ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատերազմ Հայաստանի՞, թե՞ Իրանի հետ. Իսրայելը Բաքվին գաղտնի զինել է միլիարդավոր դոլարների զենքերով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru–ն գրում է, որ իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գաղտնի գործարք է իրականացվել։ Բանն այն է, որ հայտնի է դարձել ավելի քան 90 թռիչքների մասին Բաքվի և Իսրայելի միջև, դրանք օգտագործվել են պայթուցիկ նյութերի արտահանման համար։

Ստացվում է, որ 7 տարի ադրբեջանցիներն ու իսրայելցիներն չտեղեկացնելով ոչ մեկին գաղտնի են իրականացրել այդ գործարքը։ Թռիչքներն իրականացրել է ադրբեջանական «Silk Way Airlines» ընկերությունը։

Գործով ներգրավված լրագրողները հայտնել են, որ Թել Ավիվը միլիարդավոր դոլարների զենք է փոխանցել Բաքու։ Սակայն նման «լավությունը» անպատասխան չի մնացել, զենքի դիմաց Ադրբեջանը նավթ է փոխանցել Իսրայելին։

Բացի այդ, ադրբեջանական կողմը Իսրայելին իրավունք է տվել տեղեկատվություն ստանալու և մուտք գործելու Իրան։ Նման կերպ Իսրայելը վերահսկում է այն ողջ իրավիճակը, որը տեղի է ունենում Իրանում։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Բաքուն սահմանակից է Թեհրանին։

Համացանցից օգտվողները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը զինում է Բաքվին Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի միջև հետագա բախումների համար։ Սակայն որոշներն էլ կարծում են, որ Իսրայելը պարզապես զենք է կուտակում Բաքվում, որպեսզի հետո կռվի Իրանի դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular